close
Եղանակը Երևանում
1 Օգոստոսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Օգս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վստահությունն ու համակրանքը «Հայաստան» դաշինքի նկատմամբ ամբողջովին արդարացնելու ենք․ Ի․ Սաղաթելյան

Քաղաքական

13 Հունիսի 2021, 19:49
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վստահությունն ու համակրանքը «Հայաստան» դաշինքի նկատմամբ ամբողջովին արդարացնելու ենք․ Ի․ Սաղաթելյան

Այս օրերին ամենակարևորը ձեր վստահությունը և ձեր էներգիան է, որ փոխանցում եք մեզ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ և «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Դիլիջանի ընտրողների հետ հանդիպմանը։  

Նա նշեց, որ այն վստահությունն ու համակրանքը, որ կա «Հայաստան» դաշինքի նկատմամբ, ամբողջովին արդարացնելու են։

«Առաջիկա ընտրություններին մնացել է ընդամենը 7 օր։ Այս ընտրությունները մեր երկրի համար ճակատագրական են․ սա պետություն ունենալու և չունենալու ընտրություն է։ Հետևաբար, այս ամենին մենք պետք է մոտենանք այս վճռականությամբ, որովհետև մեր առջև դրված է պետականություն ունենալու և չունենալու հարց»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա ասաց, որ երկիրն ունի հիմնականում 3 գլոբալ խնդիր՝ անվտանգություն, տնտեսական կայունություն և ազգային համերաշխություն։ «Հայաստան» դաշինքն այս 3 ուղղություններով ներկայացրել է իր ծրագիրը, և ասում է, որ կարճ ժամանակահատվածում միասին ունենալու ենք հաջողություն։

«Հունիսի 20-ին որոշվելու է՝ փակո՞ւմ ենք այս ամոթի և խայտառակության էջը և բացում ենք հզոր և ուժեղ Հայաստանի էջ, թե՞ ոչ։ Ես վստահ եմ, որ դուք և մեր մյուս քաղաքացիները գիտակցում են երկրում ստեղծված իրավիճակը և համատեղ ուժերով հունիսի 20-ին կքշենք այս չարիքի կառավարությանը և սկիզբ կդնենք ուժեղ և հզոր Հայաստանի կերտմանը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

Հրդեհ Մասիս քաղաքում
31 Հուլիսի 2021, 16:43 Հրդեհ Մասիս քաղաքում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica