close
Եղանակը Երևանում
27 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանն ականապատ դաշտերի քարտեզի դիմաց 15 հայ զինծառայողի է հանձնել Հայաստանին. Մարիա Զախարովա

Քաղաքական

13 Հունիսի 2021, 10:21
 Ադրբեջանն ականապատ դաշտերի քարտեզի դիմաց 15 հայ զինծառայողի է հանձնել Հայաստանին. Մարիա Զախարովա

Մոսկվան ողջունում է ադրբեջանական կողմից 15 հայ զինծառայողի փոխանցումը Երևանին՝ ականապատված դաշտերի քարտեզի դիմաց: Այս մասին տելեգրամյան իր ալիքում այսօր գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Երկար սպասված և հիանալի նորություն: Մենք ողջունում ենք կողմերի նման քայլերը»,-ասել է դիվանագետը:

Ինչպես արդեն հայտնել ենք՝ երեկ Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 15 ռազմագերու՝ Հայաստանի կողմից դրա դիմաց ստանալով Ակնայի (Աղդամի) ականապատ դաշտերի քարտեզները: Փոխանակումը տեղի է ունեցել ադրբեջանա-վրացական սահմանին՝ Վրաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica