close
Եղանակը Երևանում
30 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պիտի ճիշտ ներվը գտնենք՝ Ալավերդին էլ տուրիստական քաղաք դարձնելու համար. Ռ. Քոչարյան

Քաղաքական

12 Հունիսի 2021, 22:39
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պիտի ճիշտ ներվը գտնենք՝ Ալավերդին էլ տուրիստական քաղաք դարձնելու համար. Ռ. Քոչարյան

Այս երեք տարիների ընթացքում գնաճն այնպիսին էր, որ ուղղակի եղած եկամուտների մի մասն էլ կերավ. սա է փաստը: Արտագաղթն ու աղքատությունն աճել են, մարդկանց եկամուտները՝ նվազել: Եթե հիշո՞ւմ եք կարգախոսը՝ հարուստներից ամեն ինչ կվերցնենք, կբաժանենք ժողովրդին: Ամենից ոգեւորիչ կարգախոսն էր: Մարդիկ սիրում են, չէ՞, մեկին ունեզրկել, մյուսներին բաժանել: Քանի՞ դեպք գիտեք, որ հարուստներից վերցրեցին, բաժանեցին ժողովրդին,-ալավերդցիների հետ հանդիպման ժամանակ, ըստ Yerkir.am-ի, ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նա նշեց, որ հիմա իրենց ցուցակներում հայտնվել են օլիգարխներ, որը նշանակում է՝ կիսվել են, «ախպերություն» է ձեւավորվել:

«Կիսվել են, ախպերություն է ձեւավորվել ժողովրդի իշխանության եւ օլիգարխիկ համակարգի միջեւ: Ասում էին արդարության, ժողովրդի կողքին կանգնած լինելու մասին. նույնիսկ հիշո՞ւմ եք՝ առաջին ամիսներին հեծանիվով աշխատանքի գնալ, համբուրվել, սելֆիներ եւ այլն: Ընտրությունը մի բան է, երբ իշխանությունը պետք է գա ժողովրդի առջեւ կանգնի եւ ասի՝ ինչ է արել Ա կետից մինչեւ Բ կետը՝ սկզբից մինչեւ ընտրություն»,-նշեց ռոբերտ Քոչարյանը: 

«Հայաստան» դաշինքի առաջնորդը ալավերդցիների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց՝ պիտի երբեմնի արդյունաբերական քաղաքում տուրիստներին գրավելու ծրագրեր բերեն:

Մանրամասն՝ տեսանյութում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica