close
Եղանակը Երևանում
30 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քանի որ մենք գիտենք, որ գալու ենք իշխանության, տրամադրությունն սկսել ենք փոխել արդեն հիմա

Քաղաքական

12 Հունիսի 2021, 18:32
 Քանի որ մենք գիտենք, որ գալու ենք իշխանության, տրամադրությունն սկսել ենք փոխել արդեն հիմա

«Ատելության մթնոլորտում երբեք ոչինչ չի ստացվելու։ Եթե ուզում եք ներդրումներ ունենալ, երկրում, աշխատատեղեր ստեղծել, պետք է մարդկանց տրամադրությունը փոխել։ Մինչև այդ տրամադրությունը չփոխվի, ոչինչ չլինի։ Քանի որ մենք գիտենք, որ գալու ենք իշխանության, մենք տրամադրությունն սկսել ենք փոխել արդեն հիմա՝ քարոզարշավի ժամանակ»,- այսօր՝ հունիսի 12-ին Ստեփանավանի մշակույթի տանը նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ «Արժանապատի՞վ խաղաղություն եք ուզում, թե՝ ծնկաչոք կյանք, տնտեսական թռիչքաձև ա՞ճ՝ թե՝ անկում։ Մեր երկիրը կանխատեսելի չէ, և սա պետք է փոխել։ Հարց է առաջանում՝ ի վիճակի՞ ենք։ Այո՛, ի վիճակի ենք։ Մենք դա արդեն ապացուցել ենք։ Իմ կենսագրության մեջ դա կլինի արդեն երրորդ անգամ՝ մեկ անգամ Ղարաբաղում, մեկ անգամ Հայաստանում և երրորդը կլինի հիմա։ Այսպես ասեմ՝ չուզեք էլ, մենք անելու ենք։ Ես ուզում եմ հպարտանալ իմ հայրենիքով։ Օգնելո՞ւ եք մեզ փոխել մեր հայրենիքը», - հայտարարեց նախագահը՝ ստանալով դրական պատասխան։

Մանրամասն՝ տեսանյութում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica