close
Եղանակը Երևանում
23 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանը փողոցային հարբեցող է եւ չի կարող նույնանալ մեր ժողովրդի հետ. Իշխան Սաղաթելյան

Քաղաքական

12 Հունիսի 2021, 13:29
 Փաշինյանը փողոցային հարբեցող է եւ չի կարող նույնանալ մեր ժողովրդի հետ. Իշխան Սաղաթելյան

Մենք գիտենք՝ ինչ բեռի տակ ենք մտնում, եւ միասին հունիսի 20-ին պետք է հեռացնենք այս չարիքի կառավարությանը, որպեսզի փրկենք հայրենիքը. Ստեփանավանի ընտրողների հետ հանդիպման ժամանակ, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ և «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նա նշեց, որ դաշինքի՝ բնակիչների հետ մշտապես ջերմ հանդիպումների պատճառով վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ջղաձգումներ է ունենում: «Երեկվա մեր ջերմ հանդիպումներից հետո ենթադրվում էր, որ նոր ջղաձգումներ կունենա, եւ քիչ առաջ ինչ-որ հայտարարություններ է արել: Մենք աշխատում ենք սրան չանդրադառնալ, խոսել մեր երկրի երաշխավորված ապագայից: Այս մարդը, եթե նկատել եք, հետեւողական թշնամություն է մտցնում մեր ժողովրդի մեջ: Պատերազմ է հայտարարել ժողովրդի այն հատվածին, որը փորձում է մաս չդառնալ իր դավաճանությանը: Նա նորից հայտարարել է հոգեւոր էլիտայի, նրանց դեմ պայքարելու եւ վռնդելու մասին: Մեկ անգամ եւս կոչ ենք անում այդ խելագար դավաճանին՝ հեռու մնալ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց, հոգեւորականից, մեր ազգային արժեքներից եւ չփորձել ամեն ինչ կեղտոտել ու վարկաբեկել»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:

Նրա խոսքով` Փաշինյանը, իրեն համեմատելով ժողովրդի հետ, հայտարարում է, որ ինքը ժողովրդի հավաքական կերպարն է: «Խոտերի մեջ հարբած, գինու շիշը դոշին պառկած՝ փորձում է ցույց տալ, որ` ես ձեզնից մեկն եմ եւ հավաքական կերպարը: Դա այսպես չէ: Մեր տեսակը ստեղծող, արարող հայ մարդն է, ինքը փողոցային հարբեցող է եւ չի կարող նույնանալ մեր ժողովրդի հետ»,-նշեց Իշխան Սաղաթելյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica