close
Եղանակը Երևանում
30 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ընտրե՛լ «Հայաստան» դաշինքին. Ջավախքի կազմակերպությունների կոչ-հայտարարությունը

Քաղաքական

12 Հունիսի 2021, 11:46
 Ընտրե՛լ «Հայաստան» դաշինքին.  Ջավախքի կազմակերպությունների կոչ-հայտարարությունը

Ջավախքում գործող հասարակական-քաղաքական կազմակերպությունները հայտարարություն են տարածել, որը ներայացնում ենք ստորև. 

Հայ ժողովուրդը եւ Հայաստանը կանգնած են աննախադեպ մարտահրավերների առաջ, բառի բուն իմաստով, վտանգված է հայկական պետականությունը։ Այս իրավիճակում Ջավախքը, ջավախահայերը չեն կարող հայտնվել պասիվ դիտորդի դերում։ Մենք գիտակցում ենք, որ թույլ հայկական պետականության պայմաննում վտանգվում է նաեւ Ջավախքի, ջավախահայության ապագան։ 

Այս իրավիճակում մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետությունը միասնական ջանքերով կարող ենք դուրս բերել խոր անդունդից ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարությամբ, առաջնորդությամբ։ Մենք՝ ջավախահայերս, լավ ենք հիշում, թե հայ-վրացական միջպետական հարաբերություններն ինչ բարձր մակարդակի վրա էին Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին, ինչը մեր համար շատ կարեւոր է։ Մենք հիշում ենք եւ հիշեցնում, թե ինչպիսի աջակցություն էր ստանում Ջավախքը մայր հայրենիքից Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում։ Դրանցից են՝

- ամեն տարի բոլոր դպրոցներն անվճար ստանում էին դասագրքեր և դպրոցական գույք,

- ուսուցիչների համար կազմակերպվում էին վերապատրաստման դասընթացներ,

- հիմնովին վերանորոգվեցին բազմաթիվ դպրոցներ,

- կառուցվեց Ջավախքի համար կենսական նշանակություն ունեցող Աշոցք-Նինոծմինդա բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը, որի շնորհիվ Հայաստանից դեպի Ջավախք իրականացվում էր 24-ժամյա անխափան էլեկտրամատակարարում,

- զգալի էր օժանդակությունը առողջապահության ոլորտում,

- բարձր մակարդակի վրա էին Ջավախքի մշակութային կապերը Հայաստանի հետ։

Հաշվի առնելով Քոչարյանի հսկայական ավանդը Ջավախքում իրականացված ծրագրերում, հաշվի առնելով հայ-վրացական հարաբերությունների բարձր մակարդակը Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին` կոչ ենք անում Հայաստանի քաղաքացիներին, առաջին հերթին` Հայաստանում ապրող ջավախքցիներին` հունիսի 20-ին ակտիվ մասնակցել մեր ազգի համար գերկարեւոր արտահերթ, իրականում արտակարգ խորհրդարանական ընտրություններին եւ քվեարկել Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի օգտին։

 

Ջավախքի մտավորականների միության նախագահ՝ Ազատ Շիպակցյան

«Ջավախք» հասարակական կազմակերպության նախագահ՝ Ստեփան Հակոբյան

«Վիրք» կուսակցության համանախագահ՝ Դավիթ Ռստակյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica