close
Եղանակը Երևանում
26 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք առաջարկում ենք ուժեղ տնտեսություն, որ մեր քաղաքացիներն աշխատանք ունենան․ Վահե Հակոբյան

Քաղաքական

12 Հունիսի 2021, 10:34
 Մենք առաջարկում ենք ուժեղ տնտեսություն, որ մեր քաղաքացիներն աշխատանք ունենան․ Վահե Հակոբյան

«Սուտ, կեղծիք, սպառնալիք, պոպուլիզմ․ սա՛ է Նիկոլ Փաշինյանի բաղադրատոմսը, որը երեք տարի նա մատուցում է մեր հայրենակիցներին»,- «Հայաստան» դաշինքի՝ Աշտարակում հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։

«Հիշո՞ւմ եք, երբ նա ասում էր՝ ելք կա։ Եկավ, ելքերը փակեց։ Փլեց տնտեսությունը, տանուլ տվեց քովիդի դեմ պայքարը, դրդեց պատերազմի և խայտառակ պարտություն կրեց՝ տալով 5 հազարից ավելի զոհ և 11 հազարից ավելի վիրավորներ, հանձնեց ահռելի տարածքներ։ Հիմա էլ ասում է՝ ապագա կա։ Իհարկե, ապագա կա։ Հարցն այն է՝ ինչպիսին է լինելու այդ ապագան ու առանց ում։ Առանց նրա՝ այ՛ո, մենք ունենք փայլուն ապագա»,- շեշտեց Հակոբյանը։

«Հայաստան» դաշինքը ձեզ առաջարկում է արժանապատիվ ապագա, ուժեղ բանակ, որպեսզի մեր զինվորներն ունենան խաղաղ ծառայություն, իսկ խաղաղությունը պարտադրում են, ոչ թե մուրում։ Մենք առաջարկում ենք ուժեղ տնտեսություն, որ մեր քաղաքացիներն աշխատանք ունենան։ Եվ վերջապես, մենք վերականգնելու ենք Հայաստանի միջազգային հեղինակությունը բոլոր միջազգային հարթակներում»,- ելույթն ամփոփեց Վահե Հակոբյանը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica