close
Եղանակը Երևանում
26 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսաստանի անդամակցությունը «Թյուրքսոյ»-ին համապատասխանում է ռուսաստանցի մուսուլմանների շահերին. ԱՊՀ գործադիր քարտուղար

Աշխարհ

12 Հունիսի 2021, 11:01
 Ռուսաստանի անդամակցությունը «Թյուրքսոյ»-ին համապատասխանում է ռուսաստանցի մուսուլմանների շահերին. ԱՊՀ գործադիր քարտուղար

Որպես դիտորդ` «Թյուրքսոյ» կազմակերպությանը Ռուսաստանի միանալը կարևոր է, քանի որ, վերջին վիճակագրության համաձայն, Ռուսաստանի Դաշնությունում ապրում է 20 միլիոն մուսուլման: Այս մասին ասել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը՝ պատասխանելով «Վեստնիկ Կավկազա»-ի թղթակցի հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանը նախատեսում է, որպես դիտորդ, միանալ «Թյուրքսոյ»-ին: «Ես չեմ բացառում դա, քանի որ Թաթարստանը, Բաշկորտոստանը և Հյուսիսային Կովկասը սատարում են այս գաղափարին»,- ասել է նա:

TÜRKSOY-ը (Թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպություն) միավորում է թյուրքական պետությունները, որի նպատակը «համագործակցությունն է թյուրքական ժողովուրդների միջև, թյուրքական ժողովուրդների նյութական և մշակութային հուշարձանների պահպանումը, զարգացումն ու փոխանցումն է հետագա սերունդներին»։ Շտաբ-գրասենյակը գտնվում է Անկարայում: Անդամակցում են Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքիան, Ուզբեկստանը ր Թուրքմենստանը։ Դիտորդ են ՌԴ հանրապետություններ Բաշկորտոստանը, Թաթարստամը, Խակասիան, մոլդովական Գագաուզիան, ինչպես նաև ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսը։

Լեբեդևը նաև շեշտել է, որ այս քայլը կհամապատասխանի Ռուսաստանում բնակվող բոլոր մուսուլմանների շահերին:

Չնայած նման հայտարարությանը՝ դժվար թե ՌԴ-ն նույնիսկ, որպես դիտորդ, ներգրավվի կառույցում, քանի որ պաշտոնապես ՌԴ-ն չի ճանաչում Կիպրոսի բռնազավթված հյուսիսում ստեղծված թուրքական պետությունը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica