close
Եղանակը Երևանում
23 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Մտա «Հայաստանի» շտաբ, տեսա ընդեղ պրոֆեսիոնալ մարդիկ, թողեցի գնացի ՔՊ-ի շտաբ՝ տենամ սաղ ջահել ջուհուլ, ասի՝ սրանց մոտ պաշտոնի շուտ կլնեմ» կամ երբ պաշտոնը թանկ է հայրենիքից

Քաղաքական

11 Հունիսի 2021, 20:18
 «Մտա «Հայաստանի» շտաբ, տեսա ընդեղ պրոֆեսիոնալ մարդիկ, թողեցի գնացի ՔՊ-ի շտաբ՝ տենամ սաղ ջահել ջուհուլ, ասի՝ սրանց մոտ պաշտոնի շուտ կլնեմ» կամ երբ պաշտոնը թանկ է հայրենիքից
Վահագն Շուշանյանը գրում է.
 
«Երեկ զանգահարեցի իմ արդեն նախկին դարձած ընկերոջը, որն ապրում է արարատյան դաշտավայրի քաղաքներից մեկում, նախկին զինվորական, բարձրաստիճան սպա, երկար տարիներ պատասխանատու պաշտոն զբաղեցրած: Խոսակցությունը հետզհետե վերածվեց ներկա քաղաքական իրավիճակի քննարկման՝ կապված կայանալիք ընտրությունների հետ, որի ընթացքում նա փորձեց արդարանալ թե ինչու է սատարում ՔՊ-ին՝ աշխատանք չունի, չի կարողանում հոգալ ընտանիքի ծախսերը, 130000դր թոշակը չի բավականացնում և այլն: Պատմեց, որ իր համար կարևորը պաշտոն ունենալն է, ինչի ակնկալիքով էլ սկզբում այցելել է Հայաստան դաշինքի շտաբ.
 
«Տեսա ընդեղ հավաքված են մեր քաղաքում հարգանք վայելող, կիրթ և պրոֆեսիոնալ մարդիկ, ասի այ ախպեր, որ սրանց միանամ իմ պաշտոն ստանալու հերթը կարողա չհասնի, թողեցի գնացի ՔՊ-ի շտաբ՝ տենամ սաղ ջահել ջուհուլ, անփորձ երեխեք են, որոշեցի միանամ նրանց, որ հետո տենամ ինչ եմ անում, բա ինչ անեմ Վահագ ջան»
 
Ցավում եմ, որ անգամ իմ շրջապատում եղել են ու կան մարդիկ որոնք անձնական շահը գերադասում են Հայրենիքից, չեն գիտակցում օրհասական պահը և վտանգի աստիճանը:
 
Ձեր երեխաների, թոռների աչքերի մեջ տարիներ անց ոնց եք նայելու, մտածել եք....»
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica