close
Եղանակը Երևանում
23 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պիտի ընտրենք անվտանգության ուժեղ ձեռք, հմուտ բանակցող․ Գևորգ Ղուկասյան

Քաղաքական

11 Հունիսի 2021, 19:30
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պիտի ընտրենք անվտանգության ուժեղ ձեռք, հմուտ բանակցող․ Գևորգ Ղուկասյան

Վերջին 2-3 տարում մարդկանց մի խումբ, չարաշահելով ժողովրդի զգացումները, խաբելով, շահարկելով ժողովրդի՝ փոփոխություններ տեսնելու արդարացի ցանկությունը, զավթել է իշխանությունը, ուզուրպացրել պետական ապարատը՝ ամեն ինչ ենթարկելով իրեն, համատարած արշավ ծավալելով ազգային-պետական բոլոր ինստիտուտների նկատմամբ՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հայաստան» դաշինքի  անդամ, ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը Հրազդանի ընտրողների հետ հանդիպմանը։

Նա  առաջարկեցգործողությունների մի ծրագիր․ քանի որ յուրաքանչյուրը պետք է տրամաբանված ընտրություն կատարի, ուրեմն, երբ փորձի հասկանալ, թե ո՞ւմ ընտրի, մտովի առանձնացնի Հայաստանի ամենակենսական 3 խնդիրները և հասկանա, թե որ քաղաքական ուժը կարող է այդ խնդիրները լուծել։

«Ես ինձ համար առանձնացրել եմ անվտանգություն, արտաքին քաղաքականություն՝ Արցախ և արժանապատիվ խաղաղություն»,-ասաց նա։

Գևորգ Ղուկասյանը նկատեց, որ հունիսի 20-ին մենք պիտի ընտրենք անվտանգության ուժեղ ձեռք, հմուտ բանակցող։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica