close
Եղանակը Երևանում
23 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տարածաշրջանի ապաշրջափակման բանալին Հայաստանի ապաշրջափակումն է. Օվերչուկ

Հասարակություն

11 Հունիսի 2021, 19:06
 Տարածաշրջանի ապաշրջափակման բանալին Հայաստանի ապաշրջափակումն է. Օվերչուկ

Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում առարկայական զրույց է ընթանում տարածաշրջանի ապաշրջափակման շուրջ: Այդ խնդրի լուծման բանալին Հայաստանի ապաշրջափակումն է, որն անկախացումից ի վեր, փաստացի, շրջափակված երկիր է: Այս մասին «Ռոսիյսկայա Գազետային» տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ անդրադառնալով Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խմբի գործունեությանը:

Օվերչուկի խոսքով, այդ խմբի շրջանակում դիտարկվում են Հայաստանի տարածքով Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ տրանսպորտային հաղորդակցության հնարավորությունները: Միաժամանակ լուծվում են Ադրբեջանի տարածքով Հայաստանից դեպի Ռուսաստան կամ Հայաստանից եւ Ռուսաստանից Նախիջեւանով դեպի Իրան երթեւեկության խնդիրները: Ռուսաստանի փոխվարչապետը նշել է, որ տարածաշրջանում տրանսպորտային շրջափակման վերացումը կարեւոր է Ռուսաստանի, ԵԱՏՄ եւ հարեւան բոլոր երկրների համար:

Օվերչուկը նկատել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ եւ ավելի քան 30 տարի երկու երկրների պետական ապարատները համակարգված աշխատել են իրար դեմ, իսկ հիմա պետք է այս խնդիրներին լուծում գտնեն ու փոխզիջումների գնան: Ռուսաստանի փոխվարչապետի խոսքով, երբ Ադրբեջանն ու Հայաստանը որոշեն, որ պատրաստ են, ապա հնարավոր կլինի անցնել ճանապարհների վերականգնմանը եւ դրանից հետո վերսկսել տրանսպորտային հաղորդակցությունը:

«Կարեւոր է, որ ոչ ոք հիմա չձեռնարկի այնպիսի քայլեր, որոնք էլ ավելի կբարդացնեն առանց այդ էլ բարդ հարաբերությունները»,-ասել է Օվերչուկը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica