close
Եղանակը Երևանում
23 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Քաղաքացիական պայմանագիրը» մարզպետարանների միջոցով, պայմանագրերով, կաշառք է բաժանում․ Ա․ Վարդեւանյան

Քաղաքական

11 Հունիսի 2021, 18:38
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Քաղաքացիական պայմանագիրը» մարզպետարանների միջոցով, պայմանագրերով, կաշառք է բաժանում․ Ա․ Վարդեւանյան

ԶԼՄ-ներից իմացանք, որ կա տեղեկություն այն մասին, որ ներկայիս իշխանությունը մարզպետարանների միջոցով որոշել է օգտագործել հերթական անգամ պետական բյուջեի միջոցները՝ լրիվ նեղ, քաղաքական պրիմիտիվ նպատակներով։ ըստ հրապարակման՝ քաղաքացիաիրավական պայմանագրեր են կնքվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների, շտաբի պետերի հետ՝ քողարկելով դրանք իբր մարզպետարանների հետ ծառայությունների մատուցման պայմանագրերով։ Այսինքն, փաստացի գումար են տալիս իրենց նախընտրական գործունեության համար՝ պետական բյուջեի միջոցների համար,-«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների ասուլիսի ժամանակ, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը:

Նա նշեց, որ ուղղակիորեն խնդրել են գլխավոր դատախազին՝  այս հարցը քննության առարկա դարձնի։ Վարդեւանյանի խոսքով՝ սա վարչական ռեսուրսի չարաշահման դասական դրսեւորում է։

«Մյուս հանգամանքը վերաբերում է նրան, որ մենք ստացանք տեղեկություններ, թե ինչպես են 10-ից ավելի ոստիկանական ավտոբուսներ լքում Լոռու մարզի Վանաձոր քաղաքը Նիկոլ Փաշինյանի այցից հետո։ փաշինյանը գտնվում է արձակուրդում։ Արձակուրդում գտնվող, նույնիսկ, պաշտոնատար անձը չի կարող ունենալ նման ոստիկանական ռեսուրսի անհրաժեշտություն։ սա եւս վարչական ռեսուրսի չարաշահում է»,-նշեց Արամ Վարդեւանյանը։
Նրա խոսքով՝ ոստիկանների մի մասը լինում է ոստիկանի, մի մասն էլ՝ քաղաքացիական հագուստով։ Այսօրվա իշխանությունն, ասում է Վարդեւանյանը, ԱԱԾ-ն, դատական համակարգը, ոստիկանությունը հավաքել է բռի մեջ։ «Հայաստան» դաշինքի ծրագրային դրույթներից մեկն, ասում է Վարդեւանյանը, այս խնդրի լուծումն է։

Մանրամասն՝ տեսանյութում


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica