close
Եղանակը Երևանում
23 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Գույք պարտքի դիմացը» վերաբերում էր Հրազդան ՋԷԿ-ին, «Մարս» գործարանին և «Մերգելյան» ինստիտուտին․ Քոչարյան

Քաղաքական

11 Հունիսի 2021, 18:08
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Գույք պարտքի դիմացը» վերաբերում էր Հրազդան ՋԷԿ-ին, «Մարս» գործարանին և «Մերգելյան» ինստիտուտին․ Քոչարյան

Ո՛չ երկաթուղին, ո՛չ ատոմայականը «գույք պարտքի դիմաց» գործարքի մեջ չեն եղել՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Չարենցավանի ընտրողների հետ հանդիպմանը՝ պատասխանելով հարցին՝ որքանով էր մեզ ձեռնտու իր կառավարման տարիներին եղած «գույք պարտքի դիմաց» գործարքը։

 Նա վստահեցրեց, որ «Գույք պարտքի դիմացը» կապ ունի Հրազդանի ՋԷԿ-ի հետ, «Մարս» գործարանի հետ և «Մերգելյան» ինստիտուտի հետ։

Ե՛վ Հրազդանի ՋԷԿ-ը, և՛ «Մարս» գործարանը, և՛ «Մերգելյան» ինստիտուտը շարունակում են մնալ Հայաստանում։

Հրազդանի ՋԷԿ-ը նաև հոսանք է արտադրում․ ինչ-որ բաներ բարելավել են, Հայաստանի ռեզիդենտ է,  այն, ինչ անում էր, նույնը շարունակում է անել։

«Մերգելյան» ինստիտուտը Խորհրդային տարիներն ապահովում էր Սովետական Միության օդային ուժերի մաթեմատիկական սպասարկումը․ Սովետը փլվեց, պատվիրատու չկա։ «Գույք պարտքի դիմաց» փոխանցել են «Ռոսիմուսչեստվային», այսօր դա վարձակալությամբ մեկ այլ ընկերություն է վերցրել և շատ հետաքրքիր բիզնես մոդել է կիրառել՝ ցուցասրահներ և այլն․ այսօր դա աշխատում է՝ այն դեպքում, որ լրիվ կանգնած էր։ Հարկատու և բազմաթիվ աշխատատեղեր ունեցող կառույց է։ Հարկատու է Հայաստանին, ոչ թե Ռուսաստանին։

«Մարս» գործարանը, Քոչարյան խոսքով, իրենք փորձել են վաճառել «Սոնի», մի շարք ընկերությունների հետ, ինքն անձամբ բանակցել է, բայց բոլորն ասում էին՝ շատ է մեծ այդ գործարանը, հույս չունենաք, որ կկարողանաք դա մեկ միավորով ներդրողի տալ, բայց տարածքները լավն են և կարելի է կտոր-կտոր ինչ-որ բաներ անել։ Նա նշեց, որ «Մարս» գործարանը իրենք ենթադրում էին հայ-ռուսական ծրագրով դարձնել ազատ տնտեսական գոտի, բազմաթիվ աշխատատեղեր կստեղծվեին։ Հետո ինչ՞ու չարվեց՝ ինքը չգիտի, դա արդեն իրենից հետո էր։

«Հիմա սրա դիմաց մենք 100 միլիոն դոլար թողել ենք Հայաստանում։ Հիմա սրա ի՞նչն է վատ, ուզում եմ հասկանալ․ հա՛մ 100 միլիոնն է մնացել այստեղ, հա՛մ սաղ էդ ձեռնարկություններն են մնացել, հա՛մ լրացուցիչ ախատատեղեր են ստեղծվել, հա՛մ հարկատու են դարձել՝ հարկ են տալիս և այլն։ Մենք պիտի 100 միլիոն տայինք, այդ 100 միլիոնի փոխարեն տվել ենք գույք, որը կանգնած էր, որն այնքան էր հնամաշ, որ կա՛մ պետք է լրացուցիչ մեծ փող դնեինք՝ նորմալ հոսանք արտադրեր, մենք պարտքի դիմաց տվեցինք՝ փողը չտվեցինք, իրենց էլ ասացինք՝ հիմա ներդրում արա, որ նորմալ հոսանք արտադրի։ Բայց դրա ի՞նչն է վատ»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Բա սա էլ է ներդրում, նույն ներդրումն է՝ նշեց Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica