close
Եղանակը Երևանում
23 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ձեր օգնությամբ հունիսի 20-ին հեռացնում ենք այս իշխանությանը եւ ապահովում ուժեղ Հայաստան․ Ի․ Սաղաթելյան

Քաղաքական

11 Հունիսի 2021, 17:24
 Ձեր օգնությամբ հունիսի 20-ին հեռացնում ենք այս իշխանությանը եւ ապահովում ուժեղ Հայաստան․ Ի․ Սաղաթելյան

Այս օրերին ամենակարեւոր բանը, որ գոյություն ունի, մեր քաղաքացիներն են։ Ձեր աչքերում կա հույս եւ լույսը, որ այս չարիքից ազատվելու ենք եւ երկիրը բերելու ենք բնականոն զարգացման հուն։ Դուք այս օրերին մեզ ուժ եք տալիս․ ինչից ավելի է մեր վստահությունն ավելանում, որ մենք միասին ամսի 20-ին ազատվելու ենք այս չարիքի կառավարությունից եւ իրոք փրկելու ենք մեր երկիրը,-չարենցավանցիների հետ հանդիպման ժամանակ, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ 

Նրա խոսքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետություն ունենալու-չունենալու ընտրություններ են։

«Իրոք, սա պետություն ունենալու կամ չունենալու ընտրություն է, եւ դա չափազանցություն չէ։ Այս օրերին մենք ներկայացնում ենք մեր անելիքները, ծրագիրը, հակառակ կողմը՝ էդ արկածախնդիրների խումբը, որը զավթել է մեր երկրի իշխանությունը, շարունակում է վայրահաչոցները, ղժղժոցը, աշխատում ենք նրանց չանդրադառնալ, խոսել մեր երկրի երաշխավորված ապագայից, մեր անելիքներից, ծրագրերից։ Որովհետեւ համարում ենք, որ սրանք այլեւս անցյալ են եւ իրենց հետ այլեւս քննարկելու կամ բանավիճելու խնդիր չկա»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա տվյալներ ներկայացրեց, թե ինչ աշխատանքներ են իրականացվել 1998-2008 թվականներին Ռոբերտ Քոչարյանի  նախագահության տարիներին, երբ գործակցություն է եղել նաեւ Հայ Հեղափոխական Դաշնակցության հետ։

«1997-ին կոտայքի բնակչության 62,4 տոկոսը եղել է աղքատ, իսկ 2007-ին աղքատների թիվը եղել է մոտ 2,1 անգամ պակաս, այսինքն՝ 30 տոկոսով։ 97 թվին մարզում միջին ամսական աշխատավարձը 8667 դրամ էր, 2007 թվականին՝ 68939 դրամ: Այսինքն մոտ 8 անգամ այդ տարիներին աշխատավարձը բարձրացել է։ 97 թվին մարզում գործազրկության թիվը 13100 էր, իսկ 2007-ին՝ 2,5 անգամ պակաս։ 97 թվին մարզում մանրածախ ապրանքաշրջանառությունը կազմել էր 16,4 միլիարդ, իսկ 2007-ին՝ 25,1 միլիարդ, այսինքն՝ մոտ 53 տոոսով ավելի։ Ես այսպես երկար կարող եմ թվրկել ցուցանիշներ, թե այդ տարիներին մեր երկիրն ինչ զարգացում է ունեցել։ Այսօր՝ այս պահին, մեր երկիրն ունի 3 կարեւոր խնդիր՝ անվտանգություն, սոցիալ-տնտեսական իրավիճակ, մյուսը՝ մեր երկրի ներքին համերաշխությունը եւ կայունությունը։ «Հայաստան» դաշինքն է այն թիմը եւ այն ուժը, որը կարող է կարճ ժամանակահատվածում այս 3 խնդիրները շատ արագ կարգավորել։ Մենք գալիս ենք՝ մեր երկրում հաստատելու կայունություն, անվտանգություն եւ պաշտպանված սահմաններ, բարելավելու Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կենսամակարդակը։ Մենք ասել ենք, որ 5 տարում ապահովելու ենք առնվազն 3 միլիարդ դոլարի օտարեկրյա ներդրումներ։ Ստեղծելու ենք աշխատատեղեր՝ արժանապատիվ աշխատավարձով»,-Չարենցավանում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։  

Նա հայտնեց, որ կարճ ժամանակահատվածում բարելավելու են կրթության, գիտության, ռազմական, առողջապահության ոլորտի ներկայացուցիչների կենսամակարդակը։

«Ուսուցիչների, դասախոսների, զինվորականների, գիտնականների, բուժաշխատողների կենսամակարդակը բարելավվելու է։ Բարձրանալու են կենսաթոշակները եւ նվազագույն աշխատավարձը։ Մենք կարող ենք սրա մասին վստահաբար ասել եւ հայտարարել, որովհետեւ ժամանակին արել ենք։ վստահ եղեք, ձեր օգնությամբ, ձեր մասնակցությամբ հունիսի 20-ին հեռացնում ենք այս իշխանությանը եւ ապահովում ուժեղ Հայաստան»,-նշեց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica