close
Եղանակը Երևանում
23 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս մարդիկ ուղղակի քանդեցին, ավիրեցին իմ կյանքի գործը․ Ռոբերտ Քոչարյան

Քաղաքական

11 Հունիսի 2021, 17:12
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս մարդիկ ուղղակի քանդեցին, ավիրեցին իմ կյանքի գործը․ Ռոբերտ Քոչարյան

Իմ՝ այս պայքարի մեջ մտնելու նպատակը սա է․ այս մարդիկ ուղղակի քանդեցին, ավիրեցին իմ կյանքի գործը՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Չարենցավանի ընտրողների հետ հանդիպմանը։

Նա նշեց, որ տպավորությունն այնպիսն է, որ ինչ-որ մի բան կառուցել ես, ու դա քանդեցին, պոտեցին, ավիրեցին։ Սա իրավունք չի տալիս իրեն ու իր նման մարդկանց մի կողմ քաշվել։

«Ամեն մարդ ունի բազային երեք հիմնական պահանջարկ՝ առաջինը անվտանգությունն է, երկրորդը՝ մի կտոր հաց ունենալը, երրորդը՝ բարենպաստ, համերաշխ միջավայրն է, որտեղ կարելի է ապրել և արարել։ Հիմա ես հարցնում եմ ձեզ՝ այդ երեքից ո՞ր մեկն եք տեսնում ՀՀ-ում․ ո՛չ մեկը»,-ասաց նա։

Ռոբերտ Քոչարյանն ընդգծեց, որ, սովորաբար, երբ խաթարված է լինում այս երեք բազային պահանջարկներից գոնե մեկը, իշխանություն է փոխվում։ Հիմա մենք ունենք երեքը  միասին, և այս պարագայում այն քաղաքական ուժը, որն ուղղակի պատասխանատու է այս ամենի համար, հույս ունի, որ կարող է ստանալ ժողովրդի քվեն։

«Սա նշանակում է, որ յուրաքանչյուր իշխանություն կարող է գալ, ամեն ինչ ավիրել ու դեռ շարունակել մնալ այդ աթոռին։ Մենք չպետք է դա թույլ տանք»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Ով է այս ամենի պատասխանատուն՝ բոլորս գիտենք։ Ամբողջ այդ գործիքները՝ սրա-նրա վրա գցել այդ ամենը, հները և այլն, ուղղակի փորձ է հիմարացնել մեր հասարակությանը և յուրաքանչյուր գնով մնալ աթոռին։

«Մենք տեսնում ենք՝ ինչ ճնշումներ են փորձում իրականացնել, ինչ ծավալի վարչական ռեսուրս է կիրառվում։ Գիտեք, առաջ էլ էր կիրառվում վարչական ռեսուրսը, բայց սրանք, մի տեսակ, ուրիշ եռանդով, մի տեսակ չտեսի պես․․․ ոնց որ՝ մարդ կա, որ ինչ-որ մի ժամանակ սոված է մնացել, հետո մի սեղան է տեսնում, ու ուտելու ձևն էլ է ուրիշ դառնում։ Բայց մի իմաստուն մարդ ասել է՝ սվիններով կարելի է իշխանություն պահել, բայց սվինների վրա նստելը հեչ հարմար չէ։ Դու ինչ էլ անես, այնպիսի հետևանքներ ես թողել քո իշխանության արդյունքում, որ այն մարդը չես, որ նույնիսկ մտածես վերարտադրվելու մասին»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica