close
Եղանակը Երևանում
23 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զգուշացնում ենք՝ հեռու մնացեք համայնքի ղեկավարներից, դպրոցի տնօրեններից․ Իշխան Սաղաթելյան

Քաղաքական

11 Հունիսի 2021, 14:42
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զգուշացնում ենք՝ հեռու մնացեք համայնքի ղեկավարներից, դպրոցի տնօրեններից․ Իշխան Սաղաթելյան

Պատերազմը տանուլ տված, մեր հայրենիքի մի մասը թշնամուն հանձնած, 35 հազար մարդու անտուն թողած 5 հազարից ավելի զոհերի պատճառ դարձած իշխանությունը փորձելու է հունիսի 20-ին վերատադրվել և այս ընտրությամբ խուսափել պատասխանատվությունից՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը Աբովյանի ընտրողների հետ հանդիպմանը։

«Ասում են՝ նախկիններն էին Արցախը տվել, մենք պարզապես հարիֆ էինք՝ Արցախը պահել չկարողացանք։ Սրանով վիրավորում են մեր ժողովրդին։ Մեր ժողովրդին ձեռք են առնում պարզապես, փորձում են հարիֆացնել հենց մեր ժողովորդին, փորձում են այս ամեն ինչի համար չկրել պատասխանատվություն, վերարտադրվել և շարունակել մեր հայրենիքը մաս առ մաս հանձնել թշնամուն։ Հունիսի 20-ին մենք դա պետք է կանխենք»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Կանխելու հնարավորությունը հունիսի 20-ին համար 24-ին ընտրելն է։

«Այս օրերին շարունակվում է պետական տարբեր օղակների ու, մասնավորապես, մարզպետների ճնշումները համայնքի ղեկավարների, դպրոցների տնօրենների, բուժհաստատությունների ղեկավարների վրա։ Մեկ անգամ զգուշացրել ենք՝ չեն հասկացել, հիմա նորից զգուշացնում ենք․ հեռու մնացեք համայնքի ղեկավարներից, դպրոցի տնօրեններից, բուժհաստատությունների ղեկավարներից, այդ մարդիկ գիտակից քաղաքացիներ են, մաս չեն դառնալու ձեր դավաճանական գործունեությանը։ Իմացե՛ք, որ բոլորը ձեր  այդ հանդիպումներից հետո զանգում են մեզ և ասում են ձեր ասածները․ իրենք մաս չեն դառնալու ձեր դավաճանական պրոցեսին, պատասխան եք տալու հենց դրա համար»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ եթե ուզում ենք ապրել արժանապատիվ, ստանալ արժանապատիվ աշխատավարձ, մեր երկրում լինի կայունություն, խաղաղություն, ուրեմն հունիսի 20-ին պետք է քշել այս չարիքի կառավարությանը։

««Հայաստան» դաշինքն է այն թիմը, ով մեր ժողովրդին կբերի արժանապատվություն և մեր երկիրը կտանի նոր զարգացման»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica