close
Եղանակը Երևանում
23 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գյուղացին ունենալու է իր արժանի տեղը, վերաբացելու ենք գյուղնախարարությունը․ Վ․ Հակոբյան

Քաղաքական

11 Հունիսի 2021, 12:08
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գյուղացին ունենալու է իր արժանի տեղը, վերաբացելու ենք գյուղնախարարությունը․ Վ․ Հակոբյան

Այս իշխանությունը շարունակում է իր անվայել պահվածքը։ Երեկ մի քանի դեպք ենք ունեցել նորից, երբ բերման են ենթարկվել մեր ընկերները, մասնավորապես Դաշնակցական երիտասարդները ակցիա անելիս։ 12 հոգի երեկ բերման ենթարկվեց։ Մեր թիմը շատ համահունչ եւ կազմակերպված աշխատում է, այդ թվում՝ մեր իրավաբանական բլոկը, որն անմիջապես արձագանքում է ցանկացած ոտնձգությունների,-Եղվարդում ընտրողների հետ հանդիպման ժամանակ, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վահե Հակոբյանը։ 

նա խոսեց նաեւ դաշինքի ներդրումային ծրագրերի մասին։ Ասաց, որ այն ներդրողը, որն 90-ականների վերջին է եկել Հայաստան, չի անհետացել, այլ վերջին 3 տարում չի ուզում այս իշխանության հետ որեւէ առնչություն ունենալ։

«Գրեթե 100 տոկոսով փակվել են արտերկրից ներդրումները Հայաստան։ Պետք է լինի հետեւյալ կերպ․ պետությունը ամեն ինչ անում է բիզնեսի համար, ներդրողի համար, բիզնեսի ներկայացուցիչը, հարկ եղած դեպքում, ամեն ինչ անում է պետության համար։ Եւ իրենք երկուսով օժանդակում են երրորդ բեւեռին, որը աշխատավորն է»,-ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վահե Հակոբյանը։ 

Նրա խոսքով՝ անպայման բացելու են գյուղատնտեսության նախարարությունը, գյուղացուն օժանդակելու են ամեն ինչով։ Միջնորդները դուրս են գալու, գյուղացին, օրինակ, սերմացուն պետք է առնի պետությունից կամ անմիջապես ներմուծողից, զարգանալու են խորհրդատվական ինստիտուտը, սուբսիդավորումն ու լիզինգային ծրագրերը, եւ գյուղացին ունենալու է իր արժանի տեղը։

Մանրամասն՝ տեսանյութում


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica