close
Եղանակը Երևանում
23 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

2020-ի բյուջեի կատարողականը կներկայացվի Արցախի Ազգային ժողով

Արցախ

11 Հունիսի 2021, 13:19
 2020-ի բյուջեի կատարողականը կներկայացվի Արցախի Ազգային ժողով

Հունիսի 11-ին հրավիրվել է Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային  և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որին ներկա էր նաև Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:

Արցախի ԱԺ-ից  հայտնում են, որ քննարկվել է 2020 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: ԱՀ ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը ամփոփ տվյալներ է ներկայացրել բյուջեի կատարողականի վերաբերյալ, որից հետո պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին:Պարզաբանումներով հանդես է եկել նաև պետնախարար Արտակ Բեգլարյանը:

4 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ ֆինանսաբյուջետային  և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ 2020 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի առաջիկա լիագումար նիստի քննարկմանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica