close
Եղանակը Երևանում
13 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ոստիկանությունն այցելել է Արծվանիկ համայնք և մարդկանց ասել՝ եթե «Հայաստան» դաշինքը գա իշխանության, նրանք կզրկվեն նպաստներից. Վահե Հակոբյան․ Tert.am

Քաղաքական

10 Հունիսի 2021, 23:40
 Ոստիկանությունն այցելել է Արծվանիկ համայնք և մարդկանց ասել՝ եթե «Հայաստան» դաշինքը գա իշխանության, նրանք կզրկվեն նպաստներից. Վահե Հակոբյան․ Tert.am

Ես արդեն մի քանի ահազանգ եմ ստացել՝ մարդկանց համոզում են, որ չընտրեն «Հայաստան» դաշինքին: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ, Դաշինքի անդամ Վահե Հակոբյանը:

«Ոստիկանության աշխատակիցները այցելել են Սյունիքի մարզի Արծվանիկ համայնք: Մտնելով բոլոր տները՝ փորձել են բացատրել, որ եթե «Հայաստան» դաշինքը գա իշխանության, նրանք կզրկվեն նպաստներից»,- ասաց Վահե Հակոբյանը:

Նա նշեց՝ Սյունիքի մարզպետը սպառնում է որոշ համայնքների դպրոցի տնօրեններին, որպեսզի արտահերթ խորհրդարանական ընտրություններում չքվեարկեն «Հայաստան» դաշինքի օգտին:

«Ես ստացել եմ նաև երկրորդ ահազանգը, որ Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը սպառնում է դպրոցի տնօրեններին, մասնավորապես Ծավ համայնքի դպրոցի տնօրենին է սպառնացել, որ եթե չքվեարկեն հունիսի 20-ին այնպես, ինչպես իրենք են ուզում, կլինեն լուրջ հետևանքներ և՛ տնօրենի, և՛ ուսուցիչների համար»,- նշեց նա:

 

Տես նաև՝ Այ սա է հանցագործ իշխանություն կոչվածի գործելաոճը․ Անժելա Նալբանդյան:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica