close
Եղանակը Երևանում
13 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս իշխանության մնալու դեպքում մենք նոր կորուստներ ենք ունենալու՝ մեկը մեկի հետեւից․ Ռ․ Քոչարյան

Քաղաքական

10 Հունիսի 2021, 17:12
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս իշխանության մնալու դեպքում մենք նոր կորուստներ ենք ունենալու՝ մեկը մեկի հետեւից․ Ռ․ Քոչարյան

Եթե այս իշխանությունը մնա, ես չեմ կարծում, թե մեր կորուստները սահմանափակվելու են եղած կորուստներով։ Չեն սահմանափակվելու։ Մենք եւս, եւս, եւս կորուստներ ենք ունենալու՝ մեկը մեկի հետեւից։ Կարող է փոքր ընդմիջումներով, բայց այլ տարբերակ չկա․ Ապարանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նա նշեց, որ անհնար է այս տարածաշրջանում ապրել՝ առանց պետականության նկատմամբ յուրահատուկ վերաբերմունքի, առանց մարտունակ բանակի։ 

«Կարող են ապրել, չոքած էլ են ապրում։ Խոսքը արժանապատիվ կյանքի մասին է։ Այս 3 տարում ձեր կյանքը լավացե՞լ է։ Նույն գումարով նույնքան ապրա՞նք եք առնում։ Ես ուղղակի զարմանում եմ, որ հայտնվում են մարդիկ եւ փորձում են լրատվամիջոցներով ինչ-որ բաներ ասել ի պաշտպանություն գործող իշխանության։ Ինչի՞ համար պիտի ընտրվի այս իշխանությունը, որը երկիրը հասցրել է այս վիճակին։ Երբ  ինչ-որ մարդիկ լրատվությամբ լուրջ դեմքով հայտարարում են, որ պետք է ընտրել գործող իշխանությանը, գոնե մեկ փաստ բերեն եւ ասեն՝ այ սրա համար»,- ապարանցիներին ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ 4-5 ամսում երկիրը լքել է 80 հազար մարդ։ Այսպես շարունակվելու եւ արտագաղթի դեպքում, նկատում է Ռոբերտ Քոչարյանը, թշնամին քայլելով է գալու եւ գրավի Հայաստանը։

Մանրամասն՝ տեսանյութում


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica