close
Եղանակը Երևանում
13 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հունիսի 20-ին որոշվելու է՝ մերժո՞ւմ ենք սուտը, կեղծիքը, ատելությունը, թե՞ ոչ․ Իշխան Սաղաթելյան

Քաղաքական

10 Հունիսի 2021, 16:46
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հունիսի 20-ին որոշվելու է՝ մերժո՞ւմ ենք սուտը, կեղծիքը, ատելությունը, թե՞ ոչ․ Իշխան Սաղաթելյան

Սա ընտրություն է պետություն ունենալու և չունենալու միջև՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը Ապարանի ընտրողների հետ հանդիպմանը։

Նա նշեց, որ հունիսի 20-ին որոշվելու է՝ մենք ուզո՞ւմ ենք վերականգնել մեր արժանապատվությունը, ուզո՞ւմ ենք ապրել խաղաղ, կայուն երկրում, մերժո՞ւմ ենք սուտը, կեղծիքը, ատելությունը, թե՞ ոչ։

«Հունիսի 20-ը մեր երկրի համար, այո՛, ճակատագրական օր է։ Այդ օրը մենք պետք է փակենք մեր ժողովրդի այս ամոթալի, խայտառակության էջը և միասին՝ ձեր օգնությամբ, ձեր մասնակցությամբ, սկսենք նոր և ուժեղ Հայաստանի կառուցումը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ իրենք ունեն թիմ, ունեն ծրագիր, գիտեն երկրի խնդիրները, դրանց լուծման ճանապարհները, քաջ գիտակցում են այն բեռը և պատասխանատվությունը, որի տակ մտնելու են և խոստանում են, որ այդ բեռը տանելու են պատվով՝ հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն հայ ժողովրդի բարեկեցության, պարզապես քշելու են այս իշխանություններին և գնան Հայաստանի զարգացման ճանապարհով։

Իշխան Սաղաթելյանը հիշեցրեց, որ մի քանի ժամ առաջ կառավարության առաջ միջադեպ տեղի ունեցավ․ դավաճանը հայտարարում էր, որ եթե ինքը դավաճան է, թող փաստեր ներկայացնեն։ Մի խումբ դաշնակցականներ գնացել էին կառավարության առջև այդ փաստերը ներկայացնելու, բայց նրանցից 16 հոգի բերման է ենթարկվել խաղաղ ակցիա անելու համար։

«Շատ կարևոր է, որ բերման ենթարկվեցին այն անձինք, որոնք գտնվել են առաջնագծում և պաշտպանել են հայրենիքը։ Այսօր սա է իրավիճակը՝ հայերնիք պաշտպանողները ձերբակալվում են, իսկ հայրենիք ծախածները ազատության մեջ են։ Հունիսի 20-ին մենք պետք է լուծենք նաև այդ խնդիրը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա կոչ արեց Ոստիկանությանը՝ դադարել կատարել այդ խելագարի ապօրինի հրահանգները, վերջ տալ ապօրինություններին, հակառակ դեպքում, Ոստիկանությունը ևս կիսում է այս իշխանության ձեռնարկած բոլոր ապօրինի քայլերի պատասխանատվությունը։

«Ուրեմն, հունիսի 20-ին՝ համար 24-ին, և մենք միասին կկերտենք մեր երազած հայրենիքը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica