close
Եղանակը Երևանում
13 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես խոսում եմ շատ արագ՝ երկնիշ տնտեսական զարգացման մասին․ Ռոբերտ Քոչարյան

Քաղաքական

10 Հունիսի 2021, 16:12
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես խոսում եմ շատ արագ՝ երկնիշ տնտեսական զարգացման մասին․ Ռոբերտ Քոչարյան

Ես չեմ խոսում դանդաղ զարգացման, ինչ որ անկումը կանխելու մասին, ես խոսում եմ շատ արագ՝ երկնիշ տնտեսական զարգացման մասին, ինչն ապահովել ենք 10 տարվա ընթացքում՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Ալագյազի ընտրողների հետ հանդիպմանը։

«Հիմա մենք ունենք 7,5 տոկոս անկում․ այդ տոկոսները բոլորի կյանքում ամեն օր զգացնել են տալիս ձեր սառնարանի պարունակության վրա, ձեր գրպանում՝ ամեն շուկա գնալիս տակին բան մնում է, թե ոչ․ մենք գալիս ենք այդ հարցերին ռադիկալ լուծում տալու համար»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նրան հիշեցրել են, որ իր պաշտոնավարման տարիներին Ալագյազի դպրոցն է վերանորոգվել այդտեղ։ Նա ասաց, որ այդտեղի մի քանի համայնքներում իրենք շատ գործեր են արել։

«Հիմա ճակատագրական պահ է երկրի համար, եկել ենք ձեզ մոտ՝ ասելու, որ մենք, որպես քաղաքական թիմ, որպես ընտրություններին մասնակցող դաշինք, պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի համար»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նա նշեց, որ խնդիրները շատ են՝ և՛ անվտանգային, և՛ տնտեսական․ վստահեցրեց, որ իրենք այն թիմն են, որն ապացուցել է, որ ի վիճակի է երկիրն առաջ տանել, երկրում արժանապատիվ խաղաղություն հաստատել։

«Կոնկերտ մարզային հարցերից՝ այն ծավալի ճանապարհաշինություն, որ այն ժամանակ եղել է, երբեք չի եղել։ Այս իշխանությունները որ անընդհատ ասում են՝ ասֆալտապատել ենք, դեռ շատ հեռու են այն ծավալներից, որը մենք էինք արել։ Երբ խոսում են քաղաքաշինության մասին, այն ժամանակ մեր շինարարությունը աճում էր 22-29 տոկոս տարեկան, իսկ շինարարությունը եթե աճում է, ուրեմն ամեն ինչ է աճում՝ երկրում շարժ կա, կյանք կա, աշխուժություն կա»,-ասաց նա։

Ռոբերտ Քոչարյանը սա է պատկերացնում Հայաստանի ապագան։

«Կա այդ ռեսուրսը Հայաստանում, կա այդ ռեսուրսը Հայաստանից դուրս»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica