close
Եղանակը Երևանում
13 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության մեկ նոր դեպք

Արցախ

10 Հունիսի 2021, 13:13
 Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության մեկ նոր դեպք

Արցախում հունիսի 10-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության մեկ նոր դեպք:

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մեկ օրում կատարվել է 35 թեստավորում։ Թեստավորման ընդհանուր թիվը, այսպիսով, Արցախում հասել է 25 639-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 757 դեպք։

2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8 187 քաղաքացու հետազոտություն, որից 873-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Այս պահին Արցախում կորոնավիրուսային հիվանդությունից ստացիոնար բուժում է ստանում 14 վարակակիր, իսկ թեթև hիվանդները ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica