close
Եղանակը Երևանում
13 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մարուքյանը Ֆիլիպ Ռիքերին է հանձնել Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանության նկատմամբ սանկցիաների ցուցակը. «Փաստ»

Մամուլի տեսություն

10 Հունիսի 2021, 10:28
 Մարուքյանը Ֆիլիպ Ռիքերին է հանձնել Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանության նկատմամբ սանկցիաների ցուցակը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հունիսի 6-ից տարածաշրջանում գտնվող ԱՄՆ-ի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը երեկ ժամանել է Հայաստան և ունեցել մի շարք պաշտոնական հանդիպումներ: «Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ռիքերին փոխանցել է նամակ, որով կոչ է արել ԱՄՆ կառավարությանը՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանության մի շարք ներկայացուցիչների նկատմամբ կիրառել սանկցիաներ: Ներկայացվել են նաև համապատասխան հիմնավորումները, թե ինչու պետք է սանկցիաներ կիրառել:

Խոսքը Ադրբեջանի հետևյալ գործիչների մասին է. Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիև, փոխնախագահ Մեհրիբան Ալիևա, պաշտպանության նախարար Զաքիր Հասանով, ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Նաջմեդդին Սադիկով, ՆԳ նախարար Վիլայեթ Էյվազով, պետական սահմանապահ ծառայության պետ Էլչին Գուլիև, ԱԱԾ պետ Ալի Նագիև, արտաքին հետախուզական ծառայության պետ Օրհան Սուլթանով, վարչապետ Ալի Ասադով, Միլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովա, ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով, նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Հիքմեթ Հաջիև: 

«Փաստի» հետ զրույցում Էդմոն Մարուքյանը հաստատեց մեր տեղեկությունը և վստահություն հայտնեց, որ ԱՄՆ կողմից սանկցիաների կիրառման պարագայում Ադրբեջանն իր զորքերը կհանի Հայաստանից, իսկ մեր ռազմագերիները կվերադարձվեն հայրենիք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica