close
Եղանակը Երևանում
13 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 27 հազար անտառահատման տոմսերում ծառահատումները նշվել են թափուկի հավաքագրում․ «Հայանտառի» հաշվեքննությամբ քրեական գործեր են հարուցվել

Քաղաքական

9 Հունիսի 2021, 17:24
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 27 հազար անտառահատման տոմսերում ծառահատումները նշվել են թափուկի հավաքագրում․ «Հայանտառի» հաշվեքննությամբ քրեական գործեր են հարուցվել

 «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հաշվեքննության արդյունքում կան հարուցված քրեական գործեր՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ  հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը՝ ԱԺ  ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով Հաշվեքննիչ պալատի 2020 թ. գործունեության տարեկան հաղորդումը։    

Նա նշեց, որ բնափայտի մթերման տարեկան նորմերը ավելացրել են մի քանի անգամ։

«Տրամադրվել են անտառահատման տոմսեր, որոնց օգտագործման տեսակը, սահմանված ընթացակարգերի խախտմամբ, նշվել է թափուկի հավաքագրում, սակայն, թվարկված են ծառեր՝ բների հաստությամբ, երկարությամբ․ 27 հազարից ավելի անտառահատման տոմսեր է տրամադրվել։ Տոմսերը չեն տրամադրել անտառօգտագործողներին և որպես անտառօգտագործող նշել են մասնաճյուղերը»,-ասաց Լևոն Յոլյանը։

Նա վստահեցրեց, որ առկա են բազմաթիվ հատված ծառեր, որոնք հաշվառված չեն եղել որպես ապօրինի հատումներ։ 2021 թ-ին ևս իրենց ուշադրության կենտրոնում մեծ ռիսկեր կան ապօրինի հատումների մասով։

2017-18 թթ ՊՈԱԿ-ը իրականացրել է 227 միլիոն դրամի 1033 գնում։

Պարզվել է նաև, որ 83 աշխատակից 2022 օր գտնվել են ՀՀ տարածքից դուրս, բայց ստացել են 9,2 միլիարդ դրամ աշխատավարձ։

Այլ չարաշահումների մասին՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica