close
Եղանակը Երևանում
25 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանությունը վճարել է Սեքյուրիթի դրիմի ղեկավարների 2 միլիոնանոց աշխատավարձերը և ոչ միայն․ Հաշվեքննիչ պալատ

Քաղաքական

9 Հունիսի 2021, 17:02
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանությունը վճարել է Սեքյուրիթի դրիմի ղեկավարների 2 միլիոնանոց աշխատավարձերը և ոչ միայն․ Հաշվեքննիչ պալատ

Ոստիկանության և «Սեքյուրիթի դրիմ» կազմակերպության միջև կնքված գույքի հավատագրման կառավարման պայմանագրի համաձայն հատուցվում են կառավարչի կատարած ծախսերը՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը ԱԺ  ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով Հաշվեքննիչ պալատի 2020 թ. գործունեության տարեկան հաղորդումը։

Նա նշեց, որ Ոստիկանությունը փոխհատուցել է «Սեքյուրիթի դրիմի»  կողմից ներկայացված նպաստների գծով 42,7 միլիոն դրամ ծախսը, այն դեպքում, որ այդ գումարը մեկ անգամ արդեն փոխհատուցվել էր պետության կողմից։

Ընդհանուր աշխատավարձերի ֆոնդերից որպես փոխհատուցում ավելի է տրվել շուրջ 74 միլիոն դրամ։

Ոստիկանությունը փոխհատուցել է նաև ընկերության ղեկավար անձնակազմի բավականին բարձր աշխատավարձը․ տնօրենի աշխատավարձը կազմում է 2 միլիոն դրամ, խորհրդականինը 965 հազար և այլն։

«Կառավարիչը պայմանագիր է կնքել 7 օր առաջ ստեղծված 18-19 թթ-ին 78 հազար աշխատավարձով 1 կամ 2 աշխատակից ունեցող առանց ձեռքբերումների կազմակերպության հետ, որի մասով ստացել է 80 միլիոն դրամի փոխհատուցում։ Կառավարիչը 141 միլիոն դրամ փոխհատուցում է ստացել տեսանկարահանող սարքերի տպասալիկների տարեկան ծրագրերի ապահովման հեղինակային իրավունքի լիցենզիաների համար։ Նման մտավոր սեփականության օբյեկտ հաշվառված չէ, արդյունքում չի հիմնավորվել այդ ծախսերի անհրաժեշտությունը»,-ասաց Լևոն Յոլյանը։

Նա նշեց, որ տուգանքների գանձման գործընթացում 18-19 թթ 326 անձինք կատարել են տարեկան 100 և ավելի խախտում․ ընդհանուր, 50 հազար խախտում՝ 471 միլիոն դրամի։ Սակայն այդ տուգանքները չեն վճարվել՝ ներառյալ ԴԱՀԿ-ին։

«Օրինակ, անձը կատարել է 210 խախտում, 11 միլիոն դրամի և չի վճարել։ Մի շարք դեպքերում տուգանքները սահմանված ժամկետում չվճարելուց հետո դրանք չեն ուղարկվել ԴԱՀԿ ծառայություն»,-ասա Լևոն Յոլյանը։

216 միլիոն դրամի մատակարարման ենթակա հադերձանք չի մատակարարվել։

Ոստիկանությունը սահմանված ժամկետում գործողություններ չի իրականացրել՝ պայմանագրի ապահովման 21,6 միլիոն դրամը գանձելու  ուղղությամբ։ Չի գանձել նաև 2,9 միլիոն դրամի տույժերը։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica