close
Եղանակը Երևանում
13 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանը բռնության կոչեր է անում եւ «մասսովկա» չդարձողներին սպառնում վռնդել Հայաստանից․ Ն․ Զոհրաբյան

Իրավունք

9 Հունիսի 2021, 16:10
 Փաշինյանը բռնության կոչեր է անում եւ «մասսովկա» չդարձողներին սպառնում վռնդել Հայաստանից․ Ն․ Զոհրաբյան

Այս քարոզարշավն աննախադեպ է ատելության խոսքի կիրառմամբ։ Վարչապետի ԺՊ-ն, մեր վստահ համոզմամբ, օգտագործում է  անթույլատրելի բառապաշար եւ բացահայտ ատելության բառամթերք, էլ չեմ խոսում հայհոյանքի եւ ցիվիլ բառապաշարի մասին՝ ըստ էության էսկալացիայի տանելով քարոզարշավը, հասարակության մի հատվածին ուղղորդելով դեպի հասարակության մեկ այլ հատված․ Ընտրությունների վերահսկման կոմիտեի հերթական հաշվետվության ժամանակ, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Պատգամավորը նշեց, որ վարչապետի պաշտոնակատարը Քրեական օրենսգրքով ամրագրված՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր է անում։ Զոհրաբյանը Փաշինյանի ելույթներից օրինակներ բերեց, որոնք ակնհայտ սպառնալիք են եւ բռնության կոչեր։

«Փաշինյանը վիրավորում է նաեւ պետական համակարգի աշխատողներին, որոնք հրաժարվում են կատարել իշխանության հրահանգը եւ «մասսովկա» ապահովել հանրահավաքներին։ Վիրավորում է բոլորին՝ ասելով՝ իշխանության միջանցքներում գոյություն ունեցող կոռումպացված ստահակներ, բոլորիդ մի տեղ՝ հունիսի 20-ին ընտրական քվեով վռնդելու ենք  Հայաստանից»,- Փաշինյանի սպառնալիքները մեջբերեց Ազգային ժողովի պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում

 

 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica