close
Եղանակը Երևանում
25 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արամ Մամիկոնյանի բարոյական անկումը և առողջությունը ինձ խիստ մտահոգում է․ Լևոն Յոլյան

Քաղաքական

9 Հունիսի 2021, 13:27
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արամ Մամիկոնյանի բարոյական անկումը և առողջությունը ինձ խիստ մտահոգում է․ Լևոն Յոլյան

Նախկինում՝ Վերահսկիչ, իսկ հիմա Հաշվեքննիչ պալատի արդեն նախկին իրավաբանական վարչության պետ Արամ Մամիկոնյանը տարբեր տեսակի հայցեր է ներկայացրել պալատի դեմ՝ ըստ Yerkir.am-ի ԱԺ-ում՝ Հաշվեքննիչ պալատի 2020 թ. գործունեության տարեկան հաղորդման ժամանակ ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հարց ուղղեց ՀՀ  հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանին։

Պատգամավորին հետաքրքրում էր՝ ինչո՞ւ Յոլյանը չի հերքում այդ հայցերում ներկայացված փաստարկները։

Հաշվեքննիչ պալատի նախագահը պատասխանեց, որ շուրջ 2 տարի այդ գործընթացը տևում է։

«Արամ Մամիկոնյանի բարոյական անկումը և առողջությունը ինձ խիստ մտահոգում է, ազգային բարոյականության նորմերի պահպանումը կարևոր եմ համարում»,-ասաց նա։

Լևոն Յոլյանը չմանրամասնեց Հաշվեքննիչ պալատի 2020 թ. գործունեությունը, ասաց, որ ԱԺ լիագումար նիստին կներկայացնի։ Նշեց, որ Հաշվեքննիչ պալատը օրենքի կարգավորման հարցում 4 գնահատականներ է ներկայացրել։

«Հաշվի առնելով, որ մեր հայտնաբերած խեղաթյուրումները չեն գերազանցում համապատասխան շեմը, գնահատականը եղել է դրական»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ ՀՀ հաշվեքննիչ պալատի Իրավաբանական վարչության պետ Արամ Մամիկոնյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, եւ 353-րդ հոդվածի 1-ին մասի՝ դատական ակտը դիտավորությամբ չկատարելը հատկանիշներով ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջով: Բանն այն է, որ Լեւոն Յոլյանը լուծարել է Արամ Մամիկոնյանի ղեկավարած Իրավաբանական վարչությունը, իսկ Արամ Մամիկոնյանն էլ իր հերթին ՀՀ վարչական դատարանի միջոցով կասեցրել է Լեւոն Յոլյանի գործողությունները: Այժմ Լեւոն Յոլյանը հրաժարվում է կատարել դատական ակտերի պահանջը եւ փաստացի չի թույլատրում Արամ Մամիկոնյանին մուտք գործել աշխատասենյակ, իսկ Արամ Մամիկոնյանը հանցագործության մասին հաղորդում է տվել ընդդեմ Լեւոն Յոլյանի: Նշենք, որ Արամ Մամիկոնյանը դեռեւս ամիսներ առաջ հայտարարում էր, որ Լեւոն Յոլյանը սպառնում է լուծարել Հաշվեքննիչ պալատի Իրավաբանական վարչությունն այն բանի համար, որ ինքը, փաստացի կատարած մեծածավալ աշխատանքի դիմաց, Լեւոն Յոլյանին խնդրել է իրեն նույնպես պարգեւատրել:

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica