close
Եղանակը Երևանում
13 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Կարող ենք 2 թոփալ ոչխար տալ»․ Ալիևը պատասխան է փոխանցել Փաշինյանին

Քաղաքական

9 Հունիսի 2021, 12:52
 «Կարող ենք 2 թոփալ ոչխար տալ»․ Ալիևը պատասխան է փոխանցել Փաշինյանին

Երեկ Նիկոլ Փաշինյանը հերթական անհավասարակշիռ արտահայտությունն արեց, թե պատրաստ է իր որդուն՝ Աշոտ Փաշինյանին փոխել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հետ․

«Ալիևին պաշտոնապես ասում եմ՝ որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց»,- հայտարարեց նա:

Դիմելով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ նա նշեց, որ լիազորում է նրանց՝ բանակցել այդ թեմայով: «Հանկարծ չմտածեք՝ էմոցիոնալ բան եմ ասում: Ասում եմ պաշտոնապես: Գնացեք, բանակցեք»,- նշեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ սպասում է նրանց պատասխանին: 

Մեզ հավաստի տեղեկություններ են հասել, որ Փաշինյանի այս հայտարարությունը գազազեցրել է Ալիևին, մասնավորապես, որ նա կիսահարբած վիճակում պաշտոնապես նման առաջարկներ է անում իրեն։ Ալիևն իր մոտ է կանչել Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության ղեկավար Ալի Նագիևին և հանձնարարել օպերատիվ կապի միջոցով հայկական կողմին փոխանցել հետևյալը, որ «գարեջուր վաճառողի փոխարեն ինքը պատրաստ է հայկական կողմին հանձնել 2 թոփալ ոչխար, իսկ Աննա Հակոբյանի փոխարեն՝ 1 էգ էշ»։

Տեղեկությունը մեկնաբանելու համար կապվեցինք գնդապետ Բորիս Ավագյանի հետ, նա ասաց, որ ինքն էլ ունի նման ինֆորմացիա։ 

Մեզ ասացին նաև, որ երեկ Ռուստամ Մուրադովը մեծ դժվարությամբ է կարողացել հետ բերել գերեվարված մեր զինծառայողին, քանի որ Փաշինյանի այս կիսահարբած վիճակում արած հայտարարությունը սաստիկ կատաղեցրել է Ալիևին։

Աղբյուրը՝ Hraparak.am
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica