close
Եղանակը Երևանում
24 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լավրովն ասել է, որ Արցախի կարգավիճակը դեռ պետք է համաձայնեցվի

Աշխարհ

9 Հունիսի 2021, 12:32
 Լավրովն ասել է, որ Արցախի կարգավիճակը դեռ պետք է համաձայնեցվի

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է համաձայնեցված լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) հետ, բայց այժմ արժե կենտրոնանալ ոչ թե այս, այլ տարածաշրջան խաղաղ կյանքի վերադարձի վրա: Այս մասին «Պրիմակովյան ընթերցումներ» ֆորումում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Ես հասկանում եմ, որ հիմա շատերը խոսում են այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը մնում է չլուծված:  Դա դեռ պետք է վերջնական համաձայնեցվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որոնք ներկա փուլում, հավանաբար, չպետք է արթնացնեն կարգավիճակի խնդիրը, այլ աջակցեն վստահության ամրապնդմանը, հումանիտար հիմնախնդիրներին, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները նորից սկսեն ապրել միասին՝ անվտանգության և տնտեսական բարեկեցության պայմաններում: Եվ այդժամ, ձեզ վստահեցնում եմ, 2-3 տարի հետո, եթե մենք նման կյանք հաստատենք, կարգավիճակի բոլոր խնդիրները շատ ավելի հեշտ կլուծվեն»,- ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica