close
Եղանակը Երևանում
13 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան նշել է, որ Նոբել Առուստամյանի հետ կապված իրավիճակը նաև նրա՝ Արցախ այցելելու հետ է կապված

Սպորտ

9 Հունիսի 2021, 12:02
 Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան նշել է, որ Նոբել Առուստամյանի հետ կապված իրավիճակը նաև նրա՝ Արցախ այցելելու հետ է կապված

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր փոխնախագահ Էլհան Մամեդովը պարզաբանել է «Եվրո -2020» ֆուտբոլային մրցաշարին ռուսական «Матч ТВ» հեռուստաընկերության մեկնաբան, լրագրող Նոբել Առուստամյանի հավատարմագրումն արգելափակելու փաստը:

Երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի կազմկոմիտեն արգելափակել է Առուստամյանի հավատարմագրումը. ըստ ՈՒԵՖԱ–ի՝ եթե մրցաշարն անցկացնող թիմերից մեկը չի տրամադրում հավատարմագիր, ապա դա վերաբերում  է ամբողջ մրցաշարին, հետևաբար՝ հեղինակավոր հաղորդավար Առուստամյանը չի կարողանա գնալ Եվրո-20-ի որևէ հանդիպման։

«Պետք է նշեմ նաև, որ այդ անձը տարիներ շարունակ բազմիցս այցելել է Ադրբեջանի օկուպացված հողեր և այդ այցերի ընթացքում թույլտվություն չի ստացել Ադրբեջանի համապատասխան կառույցներից: Նա խախտել է մեր երկրի օրենքները՝ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ»,- ասել է Մամեդովը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica