close
Եղանակը Երևանում
20 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սրանք առաջին իսկ ճգնաժամի պայմաններում ոչ միայն ձախողվեցին, այլ պետությունը հրեցին անհայտություն. Տիգրան Աբրահամյան

Քաղաքական

7 Հունիսի 2021, 14:53
 Սրանք առաջին իսկ ճգնաժամի պայմաններում ոչ միայն ձախողվեցին, այլ պետությունը հրեցին անհայտություն. Տիգրան Աբրահամյան

Դեռևս իշխող ուժ համարվողներն օրեր առաջ Զինված ուժերում իրենց կատարած աշխատանքի վերաբերյալ հաշվետվություն էին հրապարակել, որտեղ փորձել էին ակնհայտ մանիպուլյացիաներով «փաստական» տվյալներ ներկայացնեին, ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը:

«Առհասարակ նպատակահարմար չեմ համարում ներկայացված հաշվետվությունը որևէ ձևով քննարկման ներկայացնել, որովհետև այստեղ ասելիքը մեկն է՝ պատերազմի քննությունը ցույց տվեց, թե իրականում որքան արդյունավետ է եղել այս իշխանությունը ոչ միայն բուն անվտանգային համակարգի կառուցման, այնպես էլ՝ պետական կառավարման հարցում», - գրել է Աբրահամյանը:

Նա նշել է, որ պատերազմում պարտության կամ պետությունը կազմաքանդման տանելու պայմաններում արդեն հետաքրքիր էլ չեն, թե ինչ թվեր են նկարվում կամ ինչպիսի փաթեթավորմամբ են ներկայացվում: Ըստ փորձագետի, պետության ուժը, համակարգի իմունիտետը, պետական կառավարման համակարգի տարբեր օղակների ունակություններն ու հմտություններն առավելապես հստակ տեսանելի են ճգնաժամային իրավիճակում:

 «Իսկ սրանք առաջին իսկ ճգնաժամի պայմաններում ոչ միայն ձախողվեցին, այլ պետությունը հրեցին անհայտություն՝ դրան բնորոշ բոլոր ծանր հետևանքներով: Այս իշխանություններն այլևս անելիք չունեն», - գրել է Տիգրան Աբրահամյանը:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica