close
Եղանակը Երևանում
13 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՅԴ կուսակցությունը միակն էր, որ կանգնեց մեր կողքին Կապանի պաշտպանության ժամանակ. Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյան

Հասարակություն

4 Հունիսի 2021, 21:59
 ՀՅԴ կուսակցությունը միակն էր, որ կանգնեց մեր կողքին Կապանի պաշտպանության ժամանակ. Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյան

Ուզում եմ ընդգծել ՀՅԴ կուսակցության հանդեպ իմ ունեցած բարոյական պարտքը, միակ կուսակցությունն էր, որ կանգնեց մեր կողքին Կապանի պաշտպանության ժամանակ՝ վերջին պատերազմում: Այս մասին հայտնել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։

«Երբ հոկտեմբերի 18-ին Կապանը պաշտպանելու անհրաժեշտություն առաջացավ,ՀՅԴ-ն միակ կուսակցությունն էր, որի անդամները՝ մեկ վաշտ, Չեչենի գլխավորությամբ (Արայիկ Հովհաննիսյան), ստանձնեցին Սրաշենի ուղղությամբ մեր պետական սահմանի պաշտպանությունը, ընդ որում՝ ամբողջությամբ իրենց ուժերով. զենքը ձեռքին մեր կողքին կանգնած դաշնակցականներից քչերն էին տեղացի։ Ես ՀՅԴ կուսակցությանը շնորհակալ եմ, որ այդ օրերին կանգնեցին մեր կողքին ու մեզ նեցուկ եղան»,-նշել է Փարսյանը։

«Սունյաց երկիր»-ին տված հարցազրույցում նա նաև կապանցիներին հորդորել է չընտրել Նիկոլ Փաշինյանին։

«Ոչ մի դեպքում չընտրել… Նիկոլ Փաշինյանը չարիք է հայ ժողովրդի համար»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica