close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ամեն ինչ լավ է լինելու». գործում է «Հայաստան» դաշինքի նախընտրական հիմնադրամը

Քաղաքական

3 Հունիսի 2021, 15:06
 «Ամեն ինչ լավ է լինելու». գործում է «Հայաստան» դաշինքի նախընտրական հիմնադրամը

Գործում է «Հայաստան» դաշինքի նախընտրական հիմնադրամը. այն իր գործունեությունն իրականացնելու է թափանցիկության ապահովմամբ և հաշվետվողականությամբ։

«Բոլոր մեր համակիրները, գաղափարակիցները կարող են մասնակցություն ունենալ Հիմնադրամի գործունեությանը՝ համալրում կատարելով հետևյալ հաշվեհամարին՝ 103009090202։

Պարզաբանեմ նաև, որ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ համալրման գումարը նման դեպքերում չի կարող գերազանցել 500,000 ՀՀ դրամը, պարտադիր է նշել համալրում կատարողի անձնական տվյալները:

Ուշադրություն դարձրեք, որ իրավաբանական անձինք և կազմակերպությունները չեն կարող կատարել համալրում։ Կարգավորումը վերաբերում է միայն ֆիզիկական անձանց:

Վստահ ենք՝ ամեն ինչ լավ է լինելու», - ասվում է «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հայտարարությունում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica