close
Եղանակը Երևանում
24 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռ Քոչարյանի հանդիպումը Արագածոտնի քաղաքացիների և «Հայաստան» դաշինքի շտաբների ներկայացուցիչների հետ

Քաղաքական

2 Հունիսի 2021, 15:02
 Ռ Քոչարյանի հանդիպումը Արագածոտնի քաղաքացիների և «Հայաստան» դաշինքի շտաբների ներկայացուցիչների հետ

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը և ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հունիսի 1-ին Աշտարակում հանդիպել են Արագածոտնի մարզի բնակիչների և դաշինքի շտաբների աշխատակիցների հետ։

«Հայաստան» դաշինքը մտել է այս պայքարի մեջ մի նպատակով՝ ունենալ ուժեղ Հայաստան։ Բոլորի մոտ նույն զգացողությունն է․ երկիրը անտեր է մնացել։ Նման պայմաններում ոչ ոքի աշխատանքը չի կարող իր բնականոն հունով ընթանալ։ Հունիսի 20-ից հետո պետք է վերականգնվի այն զգացողությունը, որ Հայաստանն անտեր չէ»,- դիմելով ներկաներին՝ ասել է նախագահ Քոչարյանը։

Իշխան Սաղաթելյանն իր հերթին հիշեցրել է, որ երեք տարի առաջ մի խումբ մարդիկ ստի ու մանիպուլյացիայի միջոցով եկան իշխանության, քանդեցին ամեն ինչ՝ եկեղեցուց մինչև բանակ։ «Պատերազմում խայտառակ պարտություն կրելուց հետո այս չարիքի իշխանությունը պետք է հեռանար, բայց նրանք վեց ամիս ժամանակ խնդրեցին՝ իրավիճակը շտկելու համար։ Ոչինչ չարվեց, իրավիճակն ավելի վատացավ։ Այս չարիքի իշխանությունը պետք է հեռանա։ Մենք ունենք այն ուժն ու կամքը, ծրագիրն ու դրա իրագործման պոտենցիալը, որը բնականոն զարգացման կվերադարձնի մեր երկիրը»,- եզրափակել է Սաղաթելյանը։

Արտագաղթի ժամանակագրություն
23 Հոկտեմբերի 2021, 15:33 Արտագաղթի ժամանակագրություն

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica