close
Եղանակը Երևանում
27 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բայաթի Շիրազ

Մշակույթ

27 Մայիսի 2021, 14:34
 Բայաթի Շիրազ

… հայե՛ր… հայոց մեծասքանչ լեզվով խոսող ու երգող հայեր, ֆեյսբուքում լատինատառ իրար քրֆող ու անիծող հայեր, տգետ ու պոռոտախոս անհավատ հայեր, պատմությունից դասեր չքաղող, երկիր վաճառող, նենգ ու դավադիր, անարժան հայեր, դավաճան ու ազգադավ, անհայրենիք հայեր…

… թուրքերը Շուշիում կազմակերպած երաժշտական փառատոնը անվանել էին «Ղարիբ բլբուլ» (հե՜յ գիտի Սայաթ-Նովա).

 

Ուստի՞ կուգաս ղարիբ բլբուլ

Դու մի֊՛ լաց լի, յիս իմ լալու։

 

Շուշիի բարձունքից Արցախ աշխարհիս վրա տարածվում են «բայաթի Շիրազի» խուճուճ մելիզմները, և ես, ատամներս սեղմած, լսում եմ մինչև վերջ, որ ցավս ավելի սաստկանա։ Անօրենը՝ թուրքի լամուկը, լավ է երգում…

Ինձ մնում է Կույր աշուղի նման լիզել վերքերը սուրբ նահատակների, հավաքել հառաչ­ները որդեկորույս մայրերի ու ոռնալ՝ անասելի ցավից… ու ամոթից։

Էէէ՛, հայեր, հայեր…

 

 

ՍԱՀԱԿ ՍԱՀԱԿՅԱՆ

09.05.2021

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica