close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հանրային հեռուստաընկերությունը, զգալով իր կողմից թույլ տված սխալի լրջությունը, որոշեց այն շտկել․ Արամ Վարդևանյան

Քաղաքական

25 Մայիսի 2021, 21:09
 Հանրային հեռուստաընկերությունը, զգալով իր կողմից թույլ տված սխալի լրջությունը, որոշեց այն շտկել․ Արամ Վարդևանյան

«Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հայտարարությունը

«Ի լրումն օրվա առաջին կեսին տարածած հաղորդագրության հայտնում եմ, որ Հանրային հեռուստաընկերությունը, զգալով իր կողմից թույլ տված սխալի լրջությունը, որոշեց այն շտկել:

Մասնավորապես, օգտվելով միայն այլ աղբյուրներում առկա նյութերից լուսաբանեց այսօրվա ասուլիսը՝ ներառելով այն իր եթերում:

Սույնով շնորհակալություն եմ հայտնում Հանրային հեռուստաընկերությանը մեզ լուսաբանելու համար»:

Հիշեցնենք, որ դաշինքի նախորդ հայտարության մեջ նշվել էր, որ Հանրային Հեռուստատեսությունը և Հանրային Ռադիոն հրավերը ստանալու, նույնիսկ հեռախոսազանգի միջոցով տեղեկացվելու պայմաններում չէին ներկայացել այսօրվա ասուլիսին և փաստացի հրաժարվել լուսաբանել այն։

Այնուհետև, Հանրային հեռուստաընկերությունը և Հանրային ռադիոընկերությունը, չհերքելով այն փաստը, որ ասուլիսին ներկա չէին եղել, հայտարարել էին, թե «Արամ Վարդևանյանի անունից մի շարք լրատվամիջոցների կողմից տարածած հայտարարությունը ապատեղեկատվություն է պարունակում: «Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի համատեղ ասուլիսը լուսաբանվել է Հանրային ռադիոյի Առաջին ծրագրի լրատվական ծառայության ժամը 13:00-ի, 14:00-ի և 16:00-ի թողարկումներում»,- ասված է հայտարարությունում։

Այսինքն, ոչ թե սեփական լրատվություն են պատրաստել, այլ, օգտվելով ասուլիսի մասին համացանցում և այլ ԶԼՄ-ով տարածված նյութերից, պարզապես անդրադարձել են ասուլիսին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica