close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հանրային հեռուստաընկերությունն ու Հանրային ռադիոն հրաժարվել են լուսաբանել Ռոբերտ Քոչարյանի, Վահե Հակոբյանի ու Իշխան Սաղաթելյանի ասուլիսը. Արամ Վարդևանյան

Քաղաքական

25 Մայիսի 2021, 15:36
 Հանրային հեռուստաընկերությունն ու Հանրային ռադիոն հրաժարվել են լուսաբանել Ռոբերտ Քոչարյանի, Վահե Հակոբյանի ու Իշխան Սաղաթելյանի ասուլիսը. Արամ Վարդևանյան

«Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարությամբ է հանդես եկել։

«Այսօր «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբում տեղի ունեցավ դաշինքի առաջնորդների՝ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի համատեղ ասուլիսը։

Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն լրատվամիջոցներին, որոնք արձագանքեցին «Հայաստան» դաշինքի մամուլի ծառայության հրավերին, հավատարմագրվեցին և լուսաբանեցին այսօրվա հանդիպումը։

Միաժամանակ պետք է տեղեկացնեմ, որ իշխանության ակնհայտ ազդեցության տակ գտնվող Հանրային Հեռուստատեսությունը և Հանրային Ռադիոն հրավերը ստանալու, նույնիսկ հեռախոսազանգի միջոցով տեղեկացվելու պայմաններում չէին ներկայացել այսօրվա ասուլիսին և փաստացի հրաժարվել լուսաբանել այն։ Նշվածը նախընտրական քաղաքական գործընթացների համատեքստում գնահատում ենք կանխակալ վարքագիծ», - նշված է հայտարարությունում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica