close
Եղանակը Երևանում
24 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էս թուրքի ոռնոցը մի՞թե ձեզ չի սթափեցնում

Քաղաքական

20 Մայիսի 2021, 16:15
 Էս թուրքի ոռնոցը մի՞թե ձեզ չի սթափեցնում
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Արգահատելի եք, կեղծ բարեպաշտներ, քաղաքակրթության և բարեգթության սուտ քարոզիչներ։ Դուք, որ գառան մորթու տակ ծածկված, փորձում եք բարոյականության դաս տալ և հորդորել չտարածել ՀՀ սահմանում տեղի ունեցածը։ Ինչո՞ւ․․․
 
Դուք՝ ձեր լռությամբ, մոլորեցնող խոսույթներով, հանդուրժելով, կիսատ-պռատ ճշմարտություններով, այո՝ ծառայությունների ու շնորհների դիմաց, «թողեք թող աշխատի», «անցյալի հրեշների և լափամանի մասին» հեքիաթներով՝ երեք տարի նպաստեցիք ու դերակատար դարձաք, որպեսզի սրանք ստի և կեղծիքի մեջ թաղեն երկիրը, կոծկեն իրականությունը, մոլորեցնեն ու թմբիրի մեջ պահեն հասարակությունը, մի ողջ պետականություն կանգնեցնեն անդունդի եզրին․․․
 
Մինչև վերջին վայրկյանը փրփրաբերան հերքում էին․․․Եվ, եթե հովիվն ու տեսանյութը չլինեին սա էլ էին կոծկելու։ Նրանք մի ողջ պատերազմ ստեցին․․․
 
Եթե այս իշխանությունները գոնե բարոյականության մի չնչին կաթիլ ունենային, թերևս՝ այո, չարժեր։ Բայց սրանք մի ամբողջ Արցախ ծախեցին, մեր տղեքին էլ հետը, ու մեղքի զհացում չունեն, լռե՞նք․․․
 
Այո, գիտեմ ծանր է, նվաստացումից շունչս կտրվում է, շատերի պես՝ ապրելս չի գալիս․․․
 
Բայց պետք է նայել և ճանաչել մեր պետության ներկա պատկերը, էությունը, գիտակցել, թե էդ մոլագարն ու թիմը ոնց դավաճանեցին, ստորացրին մի ամբողջ ժողովուրդ, ինչ սև բերեցին մեր պետականության, մեր արժանապատվության գլխին, թաղեցին երազանքներ ու ապագա։
 
Գայլի ոռնոցով իմ զինվորին ու մեզ անարգող թուքին մենք արժանի չէինք․․․
 
Հայեր, սփյուռքահայեր, դեռևս նիկոլ պաշպանող մոլորվածներ, կուրացածներ ու խլացածներ, բթացածներ, քարացածներ, ծախվածներ, էս թուրքի ոռնոցը մի՞թե ձեզ չի սթափեցնում․․․
Մի՞թե դուք մերժում եք պետություն ունենալը
․․․
Քանի կա նիկոլը, էդ ոռնոցը կախված է լինելու մեր գլխին, սթափվեք․․․
 
Հայաստան ջան, դիմացիր․․․»։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica