close
Եղանակը Երևանում
3 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ջրի երես է դուրս գալու հանձնվողական նոր համաձայնագիր. Լ. Գալստյան

Քաղաքական

17 Մայիսի 2021, 16:17
 Ջրի երես է դուրս գալու հանձնվողական նոր համաձայնագիր. Լ. Գալստյան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«1. Թուրքն անարգել և անպատիժ հատում է սահմանն ու մնում տեղում։ /Սա կոչվում է տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության կորուստ/։ Երկիրն անտեր է․․․
2. Ներխուժումից երեք օր անց բանակցում է Ռ․ Մուրադովը։ Ո՞ւմ անունից է նա բանակցում ՀՀ տարածքում։ Նա է բանակցում, որովհետև Հայաստանն անտեր է, և վաղուց․․․
3. Ամենակարևորը՝ ի՞նչի շուրջ է բանակցում․․․
4. Սահմանի ամրացմանը կամ համարժեք գործողություններին փոխարինում է փոխվաչապետի էքսկուրսիան՝ բնության գրկից նկարների տարածումով։ Ոչ մի պաշտոնական տեղեկատվություն։ Երկիրն անտեր է․․․
5. Տարածքի բնակիչները, հովիվները, լրագրողները, այլք փաստվում են, որ բանակցությունների արդյունքում ադրբեջանցիները տեղակայվել են Սև լճի տարածքում։ Ոչ մի պաշտոնական տեղեկատվություն։ Երկիրն անտեր է․․․
6. Դարձյալ գործի է դրվում ներքին զավթիչների հին և միակ նողկալի զինանոցը՝ հարձակում հրահանգով ուսապարկերը տարածում են նույն տեքստի տարբեր վարիացիաները․ թեման մեկն է՝ մեղավոր են բոլորը, բացի իրենցից։ Ոչ մի պաշտոնական տեղեկատվություն։ Երկիրն անտեր է․․․
7. Ճանաչելով այս ազգադավ իշխանության վարքագիծն ու դավաճանական հետագիծը՝ «գիշերային հայտարարություններ», «բանավոր համաձայնություններ», «ձեռք բերված պայմանավորվածություններ», չեմ կարող բարձրաձայն չմտածել․ ԱՅՍ ԱՂՄՈՒԿԻ և ԱՆԿՈՒՄԻ ՄԵՋ՝ ՈՐՊԵՍ POST FACTUM ՋՐԻ ԵՐԵՍ Է ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՀԱՆՁՆՎՈՂԱԿԱՆ ՆՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ։
8. Շարունակում է անմնացորդ աշխատել միակ պետական պաշտոնյան՝ Արման Թաթոյանը։
9. ՀՀ նախագահը չկա․․․ Երկիրն անտեր է․․․
Ափոսոս էր ԵՐԿԻՐԸ, ՍԹԱՓՎԵՔ»:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica