close
Եղանակը Երևանում
21 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տեղերում չեն ուզում ասոցացվել այս իշխանությունների հետ. «Փաստ»

Մամուլի տեսություն

15 Մայիսի 2021, 08:48
 Տեղերում չեն ուզում ասոցացվել այս իշխանությունների հետ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով իշխանական թիմի՝ մարզերից ընտրված պատգամավորները վերջին մեկ շաբաթվա ընթացքում գտնվում են իրենց ընտրատարածքներում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս օրերին նրանք զբաղված են նախընտրական շտաբների և տեղում թիմեր ձևավորելու հարցերով։

Ըստ տեղերից ստացվող տեղեկությունների, իշխանական պատգամավորներին, շատ մեղմ ասած, այդքան էլ «գրկաբաց» չեն ընդունում: Քանի որ նրանք, որպես կանոն, չունեն հեղինակություն, փորձում են տեղում կապեր հաստատել տեղական հեղինակությունների հետ։

Մարզերի մեր աղբյուրները հայտնում են, որ արդեն իսկ տեղի են ունեցել մի քանի հանդիպումներ, որոնք իշխանության համար դրական հանգուցալուծում չեն ունեցել։ Տեղերում իշխանության ներկայացուցիչներին մեծամասամբ ասել են, որ ցանկություն չկա համագործակցելու, քանի որ չեն ուզում ասոցացվել այս իշխանության հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica