close
Եղանակը Երևանում
23 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մայիսի 14-ին Սիսիանում հայտնաբերվել է աղիքային ախտանշաններոով եւս 32 բնակիչ, որից 3-ը հոսպիտալացվել է. ԱՆ

Առողջապահություն

14 Մայիսի 2021, 19:28
 Մայիսի 14-ին Սիսիանում հայտնաբերվել է աղիքային ախտանշաններոով եւս 32 բնակիչ, որից 3-ը հոսպիտալացվել է. ԱՆ

Մայիսի 14-ի դրությամբ` Սիսիանի բժշկական կենտրոնից դուրս է գրվել 1 հիվանդ: Նույն օրը բակային համայցի արդյունքում հայտնաբերվել է աղիքային ախտանշաններոով եւս 32 բնակիչ, որից 3-ը հոսպիտալացվել է: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը։

Ընդհանուր առմամբ` Սիսիան համայնքում արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններոով 402 դեպք, որից  373-ը մինչեւ 18 տարիքային խմբից են, իսկ 29-ը՝ մեծահասակ: Բոլոր հիվանդների մոտ աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններ եղել են դեռեւս բռնկման օրվանից։

Ներկայումս Սիսիանի բժշկական կենտրոնում հոսպիտալացված է 9 հիվանդ, բոլորի վիճակը գնահատվում է բավարար՝ դրական շարժընթացով:

Շարունակաբար կատարվում է ջրի նմուշառում։ Հետազոտության արդյունքում արձանագրվել է ջրի որակի բարելավում, սակայն որոշ հատվածներում ջրի որակը դեռեւս չի համապատասխանում սահմանված նորմերին։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica