close
Եղանակը Երևանում
13 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՊՆ-ն եւ ԳՇ-ն արդեն հապաղել են․ գեներալ-մայորը՝ Գեղարքունիքում սահմանային իրավիճակի մասին

Քաղաքական

14 Մայիսի 2021, 17:25
 ՊՆ-ն եւ ԳՇ-ն արդեն հապաղել են․ գեներալ-մայորը՝ Գեղարքունիքում սահմանային իրավիճակի մասին

Միանշանակ, սա մեր ազգի, պետության, պետականության հանդեպ դավադրություն է, դավադրություն այն անձանց կողմից, որոնք պարտավոր էին հոգալ երկրի, ժողովրդի անվտանգության մասին․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի նախկին փոխմարզպետ, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքում տիրող սահմանային իրավիճակին։

«Բոլորը պարզ ասում են՝ սահմանային բարձունքներին ադրբեջանցիները եկել, նստել են։ Սահմանային այն հատվածները, որտեղ դիրք չկար, պետք է զորք դնեին։ Ձյունը հալվեց, կածանները բացվեցին, պիտի անհապաղ դիրքային հատվածներում անվտանգության գործին անցնեին, ոչ թե Զոդի զորամասում պարգեւավճարներ բաժանեին։ Այս պահին հայկական կողմն արդեն ուշացել է, փաստի առաջ ենք կանգնած»,- ասաց գեներալ-մայորը՝ շեշտելով, որ պաշտպանության նախարարությունն ու  գլխավոր շտաբն արդեն հապաղել են, մինչեւ ադրբեջանցիների դիրքավորվելը պիտի նախաձեռնությունը իրենց ձեռքը վերցնեին բոլոր սահմանային հատվածներում։

Ըստ Մուրադյանի՝ այս պահին վտանգված են Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի, Ներքին Շորժայի, Վարդենիսի, Մեծ Մասրիքի ամառային արոտավայրերը, վտանգված են այս բնակավայրերի բնակիչները, եթե գյուղերից բարձրանան խոտհունձի, ամառանոցային արոտավայրեր։

Խոսելով ՀԱՊԿ-ին դիմելու՝  Փաշինյանի որոշման մասին՝ գեներալ-մայորը շեշտեց՝ ուշացած են դիմել ՀԱՊԿ-ին, հարցը պիտի շուտ բարձրացնեին։

«Անպատասխանատվություն։ ՀԱՊԿ-ին ի՞նչ ձեւաչափով են դիմել, Հայաստանի անվտանգության  առումով խնդիր է առաջացել, դրա համա՞ր ։ Թշնամին  նախաձեռնող է,  նստել է մեր տարածքում՝ սահմանային հատվածների բարձր գագաթներին։ Առաջինն այս մասին լրագրողները եւ պատգամավորներն են խոսել, հարցը բարձրացրել, ինչից հետո ուշացումով  անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել։ Շուտ պիտի մտածեին»,- հավելեց Գեղարքունիքի նախկին փոխմարզպետը։

Հիշեցնենք, որ թշնամու զորքն արդեն երկու օր է՝ ներխուժել է Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզեր՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ։ Այսօր Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա համայնքի վարչական շրջանի ղեկավարը հայտնել է, որ, մոտավոր հաշվարկներով, Վարդենիսի ուղղությամբ հակառակորդը եւս 300-400 մետր առաջ է եկել, ամբողջ գիշեր տեխնիկա է աշխատել։

Ավելի վաղ Yerkir.amհայտնել էր, որ հակառակորդի զորքը Վարդենիսի շրջանում սարի գլխի դիրքերից 3 կմ իջել է ներքեւ, խրամատներ է փորում։ Դիրքապահ զինվորներն են հայտնել էին, որ թշնամին մեծաթիվ զորք է կուտակել նաեւ Ջերմուկ-Շորժա-Նորաբակ-Կութ հատվածներում։

Լիանա Սարգսյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica