close
Եղանակը Երևանում
15 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մայիսի 16-ին կքննարկի Իսրայելում և Գազայի հատվածում տիրող իրավիճակը

Աշխարհ

14 Մայիսի 2021, 15:10
 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մայիսի 16-ին կքննարկի Իսրայելում և Գազայի հատվածում տիրող իրավիճակը

Մայիսի 16-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բաց հանդիպում կանցկացնի՝ քննարկելու համար պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում լարվածության աճը: Այս մասին հինգշաբթի հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը:

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կհանդիպի կիրակի օրը՝ Իսրայելում և Գազայի հատվածում իրավիճակը քննարկելու համար»,- գրել է նա Twitter-ում:

Սկզբնապես, Չինաստանը, Թունիսը և Նորվեգիան առաջարկել էին այս հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց նիստ անցկացնել մայիսի 14-ին, բայց այդ ամսաթիվը հարմար չէր եղել ԱՄՆ-ին, որն այս հակամարտության լուծման ծանրաբեռնվածության պատճառով առաջարկել էր մայիսի 18-ը։ Արդյունքում՝ ընտրվել է փոխզիջումային տարբերակ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica