close
Եղանակը Երևանում
17 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Պատիվ ունեմ» դաշինքը համալրվում է նոր կանանցով. ո՞վ կլինի առաջին կինը. «Հրապարակ»

Մամուլի տեսություն

14 Մայիսի 2021, 08:08
 «Պատիվ ունեմ» դաշինքը համալրվում է նոր կանանցով. ո՞վ կլինի առաջին կինը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայրենիք»-ՀՀԿ-ի ձեւավորած «Պատիվ ունեմ» դաշինքը համալրվում է  նոր, կարելի է ասել՝ վճռական եւ պայքարող կանանցով։ Երեկ «Հայրենիք» կուսակցությանն անդամակցելու եւ դաշինքի ցուցակում հայտնվելու մասին հայտարարեց ավագանու ընդդիմադիր անդամ Թեհմինա Վարդանյանը։

Մեր տեղեկություններով, շուտով այս ցուցակով ընտրություններին մասնակցելու մասին կհայտարարի նաեւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանը, որը երկու օր առաջ հայտարարեց, որ ԲԴԽ-ին հրաժարականի դիմում է ներկայացրել, իսկ դրանից առաջ դիմել էր դատարան՝ Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ-ին անդամակցությունը դադարեցնելու պահանջով։

Մեր տեղեկություններով՝  Կարինե Պետրոսյանը, որն այս ընթացքում աչքի է ընկել ընդդիմադիր կեցվածքով եւ հայտարարություններով, մտադրություն ունի մտնել քաղաքականություն եւ ընտրություններին մասնակցել «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակով։ Նրա հետ կապ հաստատել չհաջողվեց, բայց մեզ ասացին՝ լիազորությունները դադարեցնելուց հետո նա այդ մասին մոտ օրերս կհայտարարի։

Ի դեպ, «Պատիվ ունեմ» դաշինքի առաջին կին թեկնածուն, ըստ ամենայնի, կլինի ՀՀԿ երիտթեւից 27-ամյա Աննա Մկրտչյանը՝ Քասախի գյուղապետի դուստրը։ Նրան ցուցակի առաջին կինը լինելու պատիվը «շնորհվել» է Սերժ Սարգսյանի միջնորդությամբ, ինչը ոչ միանշանակ է ընկալվել դաշինքում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Հայրենիք կամ մահ
16 Հունիսի 2021, 21:17 Հայրենիք կամ մահ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica