close
Եղանակը Երևանում
21 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչպե՞ս կարողացան առանց կրակոցի մեր սահմաններից ներս անցնել թշնամիները ու չգերեվարվել. Թագուհի Թովմասյան

Հասարակություն

13 Մայիսի 2021, 21:57
 Ինչպե՞ս կարողացան առանց կրակոցի մեր սահմաններից ներս անցնել թշնամիները ու չգերեվարվել. Թագուհի Թովմասյան

Նիկոլ Փաշինյանը 2 շաբաթ առաջ իմ հարցին ի պատասխան ասում էր՝ ամեն ինչ արվում է առաջնագծում եւ լավ է, որ ես ու ադրբեջանցիները չենք տեսնում դա։ Այսօրվանից ադրբեջանցիները կամաց-կամաց մտնում են մեր տուն, ո՞ւր է այդ աշխատանքը պարոն վարչապետ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի հարակից բնակավայրերի սահմանը այսօր հատել են ազերիները՝ անզեն, առանց կրակոցի։ Երկու բնակավայրերի ուղղությամբ են եղել ոտնձգություններ։

 

Հիմա ուզում եմ հասկանալ՝ այդ ո՞ր հատվածներում էր առաջնագիծը կահավորվել, ո՞ր հատվածներում էիք խրամատներ փորել եւ վերջապես ինչպե՞ս կարողացան առանց կրակոցի մեր սահմաններից ներս անցնել թշնամիները ու չգերեվարվել։ Բա այն անտեսանելի աշխատանքները, որ արվել էին, ինչո՞ւ մեզ չեն պաշտպանում թշնամու հարձակումներից։ Նիկոլ Փաշինյանը 2 շաբաթ առաջ իմ հարցին ի պատասխան ասում էր՝ ամեն ինչ արվում է առաջնագծում եւ լավ է, որ ես ու ադրբեջանցիները չենք տեսնում դա։ Այսօրվանից ադրբեջանցիները կամաց-կամաց մտնում են մեր տուն, ո՞ւր է այդ աշխատանքը պարոն վարչապետ։

Առավոտից ով ինչպես կարողացավ հերքեց, թե ամեն ինչ վերահսկվում է. մինչդեռ երեկվանից մինչ այսօրվա վերջ մեր մարզում շատ բան է փոխվել. ճեղքում է եղել։

Լավ է, որ ՀԱՊԿ-ին ենք դիմում, բայց եղել ու մնում եմ նույն կարծիքին, որ մեր հույսը մեր վրա պիտի դնենք։ Չենք թուլացնում զգոնությունը ու չենք կորցնում մեր հողում ապրելու վճռականությունը։ Մենք հայրենիք չունենք զիջելու։

Հ. Գ. Խաղաղություն մուրացողներն ո՞ւր են։ Բա որ ասում էի պարտությունը ձերն է, իսկ հետեւանքները՝ մերը»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica