close
Եղանակը Երևանում
21 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իսրայելը հրթիռակոծել է Գազայում Համասի բարձրաստիճան սպաների բնակարանները

Հասարակություն

13 Մայիսի 2021, 20:48
 Իսրայելը հրթիռակոծել է Գազայում Համասի բարձրաստիճան սպաների բնակարանները

Իսրայելական բանակը հրթիռակոծել է Գազայի հատվածում Համասի բարձրաստիճան սպաների չորս բնակարաններ, որոնք օգտագործվել են ռազմական գործողությունների պլանավորման համար: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարություն է տարածել Իսրայելի պաշտպանության բանակը:

«Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող «Բրիգադ ալ Քասամ»-ի հրամանատարի տեղակալին պատկանող բնակարանի ուղղությամբ։ Բացի այդ, Իսրայելի զինված ուժերը հրթիռակոծել են երեք բնակարաններ, որոնք պատկանում են Գազայի հյուսիսային մասում գտնվող Դեյր-ալ-Բալախի գնդի հրամանատարներին: Բոլոր բնակարանները օգտագործվել են Համասի հարձակումների պլանավորման և կառավարման նպատակով», - ասված է հաղորդագրության մեջ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica