close
Եղանակը Երևանում
21 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աշտարակի ոստիկանները բացահայտել են 11 տարվա հանցագործություն

Հասարակություն

13 Մայիսի 2021, 20:37
 Աշտարակի ոստիկանները բացահայտել են 11 տարվա հանցագործություն

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքների ծառայողները ստացել էին օպերատիվ տվյալներ՝ նախկինում կատարված գողության վերաբերյալ:

Ոստիկանությունից հայտնում են, որ դեռևս 2010 թվականին տեղի ունեցած հանցագործությունը չէր բացահայտվել այն պարզ պատճառով, որ տուժած սեփականատերը հարկ չէր համարել դիմել ոստիկանություն:

Ըստ ստացված տվյալի` Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 46-ամյա տղամարդը գողություն էր արել Աշտարակի Մուղնի թաղամասի մի խանութից: Մայիսի 12-ին տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ էլ խոստովանեց, որ 2010 թվականի մարտ-ապրիլ ամիսներին երեք անգամ հրել-բացել էր խանութի հետնամասի դուռը և հափշտակել ապրանք:

Հանգամանքները քննությամբ պարզվում են:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica