close
Եղանակը Երևանում
13 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սեւ լիճը՝ Հայաստանի բնության հուշարձան եւ Հայաստանի սեփականություն

Հասարակություն

13 Մայիսի 2021, 17:58
 Սեւ լիճը՝ Հայաստանի բնության հուշարձան եւ Հայաստանի սեփականություն

Սեւ լիճը ադրբեջանական տարածք երբե՛ք չի եղել․ ավելին, այնտեղ կան հին հայկական ժայռապատկերներ, եւ Սյունիքի Իշխանասարի լանջերին գտնվող «Սեւ լիճ» արգելավայրը Հայաստանի բնության հուշարձան է,-Yerkir.am-ին հայտնեց էկոլրագրող, «Էկոմեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը։

Լճի տարածքի՝ Հայաստանի բնության հուշարձան լինելու մասին է վկայում կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի՝ բնության հուշարձանների ցանկը հաստատող որոշումը։ 

Հուշարձանն ունի 27 անձնագիր՝ երկրաբանական, ջրաերկրաբանական, ջրագրական, բնապատմական հուշարձանների մասին։  Ըստ Նարինե Կիրակոսյանի՝ այն չհոսող, քաղցրահամ լիճ է՝ համարյա 2ք/կմ մակերեսով՝ 2666 մետր բարձրության վրա։  շեշտելով, որ ջրի ծավալը մոտավորապես 9 միլիոն խմ է։

«Մենք հեշտությամբ, փաստորեն, մեր ազգային արժեքները կորցնում ենք։։ Թշնամին մեր հող է մտել, հատել է մեր երկրի սահմանը։ Սեւ լճի անձնագրեր ունենք, դա նաեւ իրավական հիմք է ՀԱՊԿ-ին դիմելու եւ  այդ կառույցի միջոցով պահելու մեր սահմանները, որովհետեւ մենք շատ լավ գիտենք, որ այս պահին բանակը թույլ է, եւ եթե նորից օդից գրոհ լինի, պաշտպանվելը դժվար է լինելու։ Եթե ՀԱՊԿ կազմում ենք, եւ պարտավորություններ կան, ինչու՞ չդիմել Հայդ կառույցին։ Հիշեցնեմ, որ վերջերս էլ Կապանի տարածքում գտնվող «Սոսիների պուրակ» էին եկել Ալիեւները։ Շատերն ասում էին, որ դա եղել է ադրբեջանական տարածք։ Ադրբեջանը կազմավորվել է Խորհրդային միության տարիներին։ »,-նշում է Նարինե Կիրակոսյանը։

«Սեւ լիճը, բացի արգելավայր լինելուց, նաեւ ոռոգման մեծ նշանակություն ունի, համարյա 1 տասնյակ բնակավայր է սնվում՝ ոռոգման նպատակով, եւ եթե մենք լիճը տալիս ենք, ստացվում է, որ այդքան գյուղ զրկում ենք ոռոգման ջրից։ Բացի դրանից, երբ մենք Քարվաճառի հողերը հանձնեցինք, այդտեղ էլի ջրի անվտանգության խնդիր բացվեց, քանի որ մենք ունեցել ենք նման դեպքեր, երբ Արցախի առաջին պատերազմից առաջ մի քանի անգամ թշնամին փորձել է թունավորել։ Բնապահպաններն ինչու՞ են լռում․ մենք ջրային ռեսուրս ենք կորցնում, թշնամին եկել մտել է մեր հող, ոչ ոք միջազգային լսարանի համար ոչինչ չխոսեց։ Ո՛չ Սյունիքի «Սոսիների պուրակի», ո՛չ Քարվաճառի, նաեւ Արցախի անտառները ջերմային ռումբերով հրդեհելու դեպքում։ Մենք մեր տարածքների վերաբերյալ իրավական հիմքեր ունենք»,-Yerkir.am-ին ասաց էկոլրագրողը։

Հիշեցնենք, որ կապիտուլյացիայի փաստաթղթով Արցախը կորցրեց բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ եւ կոթողներ․ նույն վտանգը, ցավոք, Հայաստանի գլխին է։

 

 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica