close
Եղանակը Երևանում
22 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մինչ այս պահը Հայաստանում ղեկավարում է դավաճանական իշխանություն, որն ունակ չէ պաշտպանել Հայաստանի անվտանգությունը․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքական

13 Մայիսի 2021, 17:47
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մինչ այս պահը Հայաստանում ղեկավարում է դավաճանական իշխանություն, որն ունակ չէ պաշտպանել Հայաստանի անվտանգությունը․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Թուրքը Հայաստանի սահմաններից վաղուց է ներս անցել, ես որ ասում եմ Հայաստան, նկատի ունեմ նաև Արցախը՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ մամուլի ասուլիսում անդրադառնալով Սյունիքում թշնամու առաջխաղացմանը։

Նրա խոսքով, Հայաստանը այն չէ, ինչը գծված է Սովետական որոշ քարտեզներով։ Ըստ քաղաքագետի, դրանք ադմինիստրատիվ սահմաններ են, որոնք չպետք է համարել ՀՀ սահման։

«Թուրքը Հայաստան է ներխուժել անցած տարվա սեպտեմբերի վերջին, որոշակի հաջողություններ է ունեցել ռազմաճակատում և մեզ կապիտուլյացիա է պարտադրել։ Ցավոք, դա բերել է որոշ տարածքների զիջման և հիմա էլ մենք շարունակում ենք այդ զիջման գործընթացը։ Եվ այն, ինչ երեկ տեղի է ունեցել Սյունիքում ու Գեղարքունիքում, տեղավորվում է այն տրամաբանության մեջ, որը պարտադրվել է Հայաստանին՝ կապիտուլյացիոն ակտով։ Դա նաև տեղավորվում է այն տրամաբանության մեջ, որ մինչ այս պահը Հայաստանում ղեկավարում է դավաճանական իշխանություն, որն ունակ չէ պաշտպանել Հայաստանի անվտանգությունն ու սահմանները»,- նշեց նա։

Դիտարկմանը՝ Գեղարքունիքի մարզպետն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ տեղակայման պրոցեսներ չեն եղել, և հիմա հակառակորդը դա է անում, Հրանտ Մելիք-Շահնազարյանը պատասխանեց՝ ասելով, որ պաշտոնական հայտարարությունները միշտ էլ աչքի են ընկնում հակասական հայտարարություններով, որոնցում չափազանց մեծ է ստի չափաբաժինը։

«Փաստն այն է, որ Գեղարքունիքի բնակիչներն իրենց աչքերով տեսնում են տեղաշարժերն ու այն փաստը, որ հակառակորդը բարձունքներ է գրավում։ Դա տեսանելի է սովորական քաղաքացիների համար»,- նկատեց նա։

Ըստ քաղաքագետի, այս պահին Ադրբեջանը՝ պաշտոնական Երևանի թողտվությամբ, փորձում է երկու հիմնական խնդիր լուծել։ Առաջին. դառնալ Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների սիրտը և կիզակետը։

«Իրենք ուզում են Սյունիքում ունենալ բարձունքներ։ Եվ երկրորդ կարևոր բանը, որ հիմա տեղի է ունենում, այն է, որ Ադրբեջանը ամրապնդում է իրեն Քարվաճառի և Քաշաթաղի շրջաններում։ Այս տարածքները, որոնք կապիտուլյանտն էր տվել թշնամուն, ըստ էության, Ադրբեջանը չէր կարողացել յուրացնել։ Իրենք գործելու նորմալ հնարավորություն չունեին, և այդ տարածքները ամիսներ շարունակ անտեր էին։ Հիմա Ադրբեջանն ուզում է ամրապնդել իր դիրքերն ու իրավիճակը շտկել։ Այս պահի դրությամբ իրենք գրավում են հայկական Քարվաճառն ու Քաշաթաղը։ Իսկ ՀՀ իշխանությունները դրան ի պատասխան բառացիորեն ոչինչ չեն անում։ Միայն հայտարարում են, որ բանակցում են։ Երևի ուզում են խնդրել, որ ադրբեջանցիները ետ գնան Սև լճի տարածքից...։ Ես միայն տեսնում եմ ոչ ադեկվատ վարքագիծ իշխանությունների կողմից»,- ասաց նա։

Քաղաքագետը նկատեց նաև, որ Սյունիքի հարցը Փաշինյանը փորձում է լուծել ռուսական գործոնի օգնությամբ, սակայն Ռուսաստանը պետք է տեսնի հայկական կողմի վճռականությունը։

«Հայաստանն ամեն օր ինչ-որ բան կորցնում է՝ վստահություն, անվտանգության մակարդակ, տարածք։ Իսկ հասարակության մեծ մասը նստած հաշվում է, թե քանի օր մնաց ընտրություններին։ Խնդրի լուծումը մեկն է՝ ժամ առաջ դավաճանի հեռացումը, սակայն նրան հեռացնելու պատասխանատվությունն ունեցող քաղաքական ուժերը այլ մարտավարություն են ընտրել՝ պատրաստվելով ընտրությունների։ Հիմա ամեն կորսված օրը հետագայում նշանակելու է ամիսների աշխատանք։ Հայաստանը պարտավոր է կտրուկ գործել, եթե թշնամին առանց մեկ կրակոցի առաջ է գալիս, պետք է դիմադրություն ցույց տաս, հակառակ դեպքում նա կրկին է փորձելու առաջ գալ»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում․ 

Ասիկա մեր պարտութիւնը չէ
21 Հունիսի 2021, 23:11 Ասիկա մեր պարտութիւնը չէ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica